Ծրագրի մասին

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները Օրինակ

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները

ՕՐ 1 7-ից

Աստծո ծրագիրը հաշտությո՛ւնն է 💞

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, կա՞ արդյոք ինչ-որ բան քո կյանքում, ինչը խոչընդում է Աստծո կամ մարդկանց հետ քո հարաբերություններին։ Եթե այո, ապա ե՛կ միասին այդ խոչընդոտները թողնենք Աստծո գահի առաջ։ Նա կարո՛ղ է վերացնել այն ամենը, ինչն անհնար է թվում քեզ, քո բոլոր սահմանափակումները․․․ որովհետև Ամենակարող Աստծո համար չկան անհնարին որևէ բան։

Սիրելի՛ բարեկամ, մի քանի օր շարունակ մենք կզրուցենք խաթարված հարաբերությունների բժշկության մասին։ Գիտե՞ս արդյոք, որ մարդկության համար Աստծո մեծագույն ծրագիրը հաշտությունն է։ Տեր Աստված հատուկ կարևորություն է տալիս հարաբերություններին․․․ Նա ուզում է, որ դու մտերիմ լինես Իր հետ և մտերիմ լինես քո ընտանիքի ու սիրելիների հետ։

Տեր Հիսուսը կատարյալ օրինակ եղավ մեզ համար նաև այս առումով․ Նա մտերիմ էր Իր երկնային Հոր հետ և միշտ մարդկանց կողքին էր։ Նա մտերմանում էր նրանց հետ, ովքեր ոչ միայն հաճելի չէին հասարակության համար, այլև անընդունելի ու նույնիսկ մերժված։

Հաշտությունը կործանում է Աստծո և մարդկանց հետ մեր հարաբերություններում առկա պատնեշները։

Տեր Աստված հայտնում է Իր սպասելիքները մեզանից Իր Խոսքում․ «Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք» (Հովհաննես 13․34)։

Հաշտությունը հնարավոր է միայն Աստծո միջամտությամբ։ Ուրիշներին իսկապես սիրելու քո ունակությունը ուղղակիորեն բխում է Աստծո հետ ունեցած քո մտերմությունից։

Նախևառաջ, մոտենալով Աստծուն՝ այն Միակին, Ով կարող է լիովին բժշկել քո սիրտը, դու կկարողանաս լարված հարաբերություններդ վերածել խաղաղությամբ լեցուն հարաբերությունների։

Ե՛կ աղոթենք միասին․ «Տե՛ր, ես այսուհետ ուզում եմ գոհացնել Քո սիրտը, կատարել Քո կամքը, ավելի մտերիմ դառնալ Քեզ հետ։ Ընդունում եմ Քո շնորհը, որպեսզի հաշտություն ունենամ, կարողանամ ներել և սիրել անկեղծությամբ։ Տե՛ր Աստված, խնդրում եմ, որ իմ կյանքում Քո օգնությամբ հաշտություն հաստատվի և բժշկվեն իմ բոլոր խաթարված հարաբերությունները։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները

Կա՞ քո կյանքում մի բան, որ եթե քեզ հնարավորություն տրվեր այն փոխելու դու կփոխեիր և այլ ընտրություն կկատարեիր։ Շատերի կյանքում եղել են դեպքեր, երբ ամենահարազատ մարդը դարձել է օտար, իսկ պատճառ՝ անհաշտությունը, իսկ միգուցե ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում