ԾՆՆԴՈՑ 26:26-33

ԾՆՆԴՈՑ 26:26-33 ՆՎԱԱ

Աբիմելեքը Գերարից գնաց նրա մոտ իր խորհրդական Ոքոզաթի և իր սպարապետ Փիքողի հետ։ Իսահակն ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, քանի որ դուք ինձ ատում եք և ինձ դուրս արեցիք ձեր մոտից»։ Նրանք ասացին. «Մենք տեսանք, որ Տերը քեզ հետ է, ուստի ասացինք. “Թող երդում լինի մեր միջև, այսինքն՝ մեր ու քո միջև, և ուխտ կնքենք քեզ հետ, որ մեզ չար բան չանես, ինչպես որ մենք էլ քեզ չենք դիպել և միայն բարություն արեցինք քեզ ու խաղաղությամբ ճանապարհ դրինք քեզ։ Դու օրհնված ես Տիրոջից”»։ Իսահակը նրանց համար խնջույք արեց, և նրանք կերան ու խմեցին։ Վաղ առավոտյան վեր կացան և երդվեցին միմյանց։ Իսահակը նրանց ճանապարհեց, և նրանք խաղաղությամբ գնացին։ Նույն օրը Իսահակի ծառաները եկան ու նրան պատմեցին իրենց փորած ջրհորի մասին և ասացին նրան. «Ջուր ենք գտել»։ Եվ նրա անունը դրեց Սաբեե. դրա համար այդ քաղաքի անունը մինչև այսօր Բերսաբեե է։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում