Ծրագրի մասին

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները Օրինակ

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները

ՕՐ 3 7-ից

Այսօր կարող ես ինչ-որ մեկին օգնել հաշտվելու հարցո

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, դու կարո՛ղ ես այսօր ինչ-որ մեկի համար դառնալ խաղաղության ու հաշտության միջնորդ։

Եղի՛ր համարձակ և մի՛ վախեցիր․․․կոնֆլիկտները անխուսափելի են, բայց դրանք չպետք է հարատև լինեն, որովհետև Աստված մեզ բանալիներ է պարգևել, որոնց միջոցով մենք կառավարում ենք մեր կյանքի լարված հարաբերությունները, որպեսզի դրանք չկառավարեն մեր կյանքը։ Եթե միայն դիմես Տիրոջը և կանչես Նրան, ապա Նրա սերը քեզ մշտապես կուղեկցի, և Նրա Հոգին քեզ կօգնի գտնել կոնֆլիկտները հարթելու ճիշտ մոտեցումները։

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակելու ենք մեր զրույցը խաթարված հարաբերությունների բժշկության թեմայով։

Եվ այսօր միասին կբացահայտենք հաշտության դռներ բացելու ևս մեկ բանալի։

Երբեմն կարող է պատահել, որ թեև մենք կոնֆլիկտային իրավիճակի անմիջական մասնակիցը չենք, սակայն ի վիճակի ենք օգնելու ինչ-որ մեկին այդ խնդիրը հարթելու հարցում։ Այսպիսի հանգամանքներում Տեր Աստված քեզ իմաստություն կտա դա իրականացնել։ Քո շնորհիվ ինչ-որ մեկը կարող է հաշտություն գտնել, իսկ դու դառնում ես հաշտարար։

Մի անգամ մի ուսուցիչ իր աշակերտներին հանձնարարեց թերթիկի վրա գրել իրենց ամենաամոթալի մեղքը կամ ամենավատ գաղտնիքը։ Հետո, նրանց մանրամասնելու շատ ժամանակ չտալով, ընդհատեց նրանց ու հարցրեց․ «Եթե ստիպված լինեիք այդ գաղտնիքը որևէ մեկին ասել, ո՞ւմ կնախընտրեիք ասել այն։ Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենար այն անձնավորությունը, որպեսզի նրան վստահեիք»։

Աշակերտները սկսեցին նշել հետևյալ հատկանիշները․

Բարություն,

Գաղտնիք պահելու ունակություն,

Սեր,

Կարեկցանք։

Աստվածաշունչն ասում է․ «Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա» (Գաղատացիներին 5․22-23)։

Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր, ես ուզում եմ խաղաղարար լինել, դառնալ այնպիսի մեկը, ով հաշտություն կբերի։ Օգնի՛ր ինձ ճիշտ խոսքեր և մոտեցում ունենալ, որոնք կօգնեն հարթել բարդ իրավիճակները։ Ես խնդրում եմ Քո իմաստությունն ու սերը, Քո սրտի նման սիրտ եմ խնդրում այդ պահերի համար։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։

Եղի՛ր օրհնված։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները

Կա՞ քո կյանքում մի բան, որ եթե քեզ հնարավորություն տրվեր այն փոխելու դու կփոխեիր և այլ ընտրություն կկատարեիր։ Շատերի կյանքում եղել են դեպքեր, երբ ամենահարազատ մարդը դարձել է օտար, իսկ պատճառ՝ անհաշտությունը, իսկ միգուցե ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում