Ծրագրի մասին

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները Օրինակ

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները

ՕՐ 7 7-ից

Աստծո համար չկա՛ անհնարին ոչինչ

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, մեր ամենօրյա ուղերձները նպատակ են հետապնդում օգնելու քեզ Աստծո հետ մտերմանալու և Նրա հետ ամեն օր քայլելու հարցում։ Մեր առաջնահերթությունների մեջ Աստծո հետ հարաբերությունը պետք է լինի ամենաբարձր տեղում։ Շատերիս կյանքում առաջին կոտրված հարաբերությունը, որը բժշկության կարիք ունի հենց Աստծո հետ հարաբերությունն է։ Եթե այս հարաբերությունն առողջ է, ապա մնացած բոլոր հարաբերությունները ժամանակի ընթացքում կբժշկվեն։

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք ավարտում ենք հաշտության վերաբերյալ մեր գրառումների շարքը, և հույս ունեմ, որ դրանք օգտակար եղան քեզ համար։ Ուզում եմ քաջալերել քեզ մի քանի ճշմարտություններով և խնդրել, որպեսզի այս գրառման մեկնաբանություններում գրես քո վկայությունը։

Տեր Աստված կարողացել է հիմնովին փոխել շատ մարդկանց հարաբերությունները, վստահ եմ, որ Նա կարող է նույնը նաև քեզ համար անել։

Եթե միայն ամեն օր որոնես Աստծո հետ մտերմությունը․․․ Եթե միայն ամեն օր փորձես հասկանալ Տիրոջ կամքը այն իրավիճակի համար, որին բախվել ես․․․ Եթե միայն Աստծո կամքին հնազանդվելը վեր դասես քո շահից ու քեզ հարմար որոշումներից․․․ Ապա կսովորես ներել, կսովորես մերժել բացասական մտքերը, կսովորես բացահայտել կասկածի ու ատելության ծուղակները, և կյանքդ կլցվի խաղաղությամբ։ Եթե ամեն օր քայլես Աստծո հետ, ապա Նա կօգնի քեզ քո կյանքի իրավիճակներին նայել Իր տեսանկյունից։

Արդյոք հրաշալի չէ՞, որ Աստծո օգնությամբ մարդը կարող է ներել այնպիսի մեկին, ում երբեք չէր կարող պատկերացնել, որ կների, կամ հաշտվել այնպիսի մարդու հետ, ում հետ տարիներ շարունակ անհաշտության պատնեշներ եք կառուցել։ Աստծո օգնությամբ մարդը կարողանում է սիրել այն մարդկանց, ում նախկինում չէր կարողանում սիրել։ Աստծո հետ մտերմությունը մեզ է փոխանցում Նրա որակները։ Եվ այդ որակներից ամենաակնառուն առանց որևէ նախապայմանի մարդկանց հանդեպ սիրո ու կարեկցանքի զգացում ունենալն է։

Տերը մեզ հաղթողներ է դարձնում, երբ մենք ամեն բանից առավել կարևորում ենք Նրան։ Ուզում եմ քաջալերել քեզ, որ ապավինես այս հուսադրող ճշմարտությանը՝ Աստծո համար չկա անհնարին ոչինչ․․․ ո՛չ անհույս ֆինանսական վիճակը, ո՛չ խորտակվող ամուսնությունը և ո՛չ էլ քո կյանքի այն խնդիրները, որոնցով անցնում ես հիմա։ Աստծո հետ որևէ իրավիճակ չի կարող անհույս լինել։

Ահա՛ այն խոստումը, որ Ամենակարող Աստված տվել է Իր զավակներին․ «Նրանք պիտի վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացած վայրերը, պիտի նորոգեն փլատակ քաղաքները և սերնդեսերունդ կործանված ամայի տեղերը» (Եսայի 61․4)։

Աստված քեզ սիրում է անսահման սիրով։ Թո՛ղ բարի և օրհնված լի օր ունենաս և վայելես հաշտության հաղթանակներդ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 6

Այս Ծրագրի Մասին

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները

Կա՞ քո կյանքում մի բան, որ եթե քեզ հնարավորություն տրվեր այն փոխելու դու կփոխեիր և այլ ընտրություն կկատարեիր։ Շատերի կյանքում եղել են դեպքեր, երբ ամենահարազատ մարդը դարձել է օտար, իսկ պատճառ՝ անհաշտությունը, իսկ միգուցե ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում