Ծրագրի մասին

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները Օրինակ

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները

ՕՐ 6 7-ից

Փոխի՛ր քո տեսակետը․․․

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Հայր Աստծո կամքը չէ, որ Իր զավակները դժվարություններ կամ տառապանք կրեն։ Բայց երբ դա տեղի է ունենում, Նա ուզում է, որ այդ ամենն անցնելուց հետո դու ավելի ուժեղ դառնաս և ավելի մոտենաս Իրեն։ Աստված ուզում է Իր անսահման սերը լցնել քո սրտի մեջ և բժշկել այն․․․ ապավինի՛ր Աստծուն քո ողջ էությամբ։

Սիրելի՛ բարեկամ, շարունակելով խոսել հաշտության ճանապարհի մասին, այսօր ուզում եմ քեզ քաջալերել, որպեսզի փոխես քո տեսակետն այն կոնֆլիկտների վերաբերյալ, որոնց բախվել ես։

Դժվարությունների մասին Աստվածաշունչն ասում է հետևյալը․

«Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմեացիներին 5․3-5)։

Սիրելով նրանց, ովքեր, ըստ մեզ, սիրելու արժանի չեն, մենք հասուն ենք դառնում Աստծո հետ մեր հարաբերություններում։ Հիշի՛ր, որ քո հույսի աղբյուրը փոփոխական ու կասկածելի հանգամանքերը չեն։ Քո հույսը պայմանավորված է միայն և միմիայն Միակ ու Ճշմարիտ, Ամենակարող Աստծո հետ քո հարաբերություններով։

Հայացքդ պահի՛ր Աստծո վրա։ Միայն Նա՛ կարող է քեզ ուժ տալ։ Դու մենակ չե՛ս․․․ դու Ամենազոր Աստծո զավակն ես։ Շարունակի՛ր ընթացքդ հավատքով և տոկունությամբ։

Օրհնված ու ներման հաղթանակներով լեցուն օր եմ մաղթում քեզ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Քանդի՛ր Անհաշտության Պատնեշները

Կա՞ քո կյանքում մի բան, որ եթե քեզ հնարավորություն տրվեր այն փոխելու դու կփոխեիր և այլ ընտրություն կկատարեիր։ Շատերի կյանքում եղել են դեպքեր, երբ ամենահարազատ մարդը դարձել է օտար, իսկ պատճառ՝ անհաշտությունը, իսկ միգուցե ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում