Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:24-30

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:24-30 ՆՎԱԱ

Սավուղի որդի Մեմփիբոսթեն եկավ թագավորին դիմավորելու։ Նա իր ոտքերի մատների եղունգները չէր կտրել, իր մորուքը կարգի չէր բերել և իր հագուստները չէր լվացել այն օրվանից, երբ թագավորը գնացել էր, մինչև այն օրը, երբ եկավ խաղաղությամբ։ Երբ նա եկավ Երուսաղեմ՝ թագավորին դիմավորելու, այդ ժամանակ թագավորն ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթե՛»։ Եվ նա ասաց. «Տե՛ր իմ թագավոր, ծառաս ինձ խաբեց, որովհետև ես՝ քո ծառան, ասացի. “Էշը համետեմ ինձ համար, հեծնեմ ու գնամ թագավորի հետ, քանի որ քո ծառան կաղ է”։ Իսկ նա բամբասել է քո ծառայից իմ տեր թագավորին, բայց իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի. ուրեմն արա՛ այն, ինչ հաճելի է քեզ։ Որովհետև իմ հոր ամբողջ տունը իմ տեր թագավորի համար այլ բան չէր, բացի մահվան արժանի լինելուց, բայց ծառայիդ դրեցիր քո սեղանից ուտողների հետ, և ես այլևս ի՞նչ իրավունք ունեմ ավելին խնդրելու թագավորից»։ Թագավորն ասաց նրան. «Էլ ինչո՞ւ ես ասում այդ խոսքերը. ասել եմ. դու և Սիբան բաժանե՛ք արտը»։ Մեմփիբոսթեն ասաց թագավորին. «Թող նա ամբողջն էլ վերցնի, քանի որ իմ տեր թագավորը խաղաղությամբ վերադարձել է իր տուն»։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:24-30 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում