YouVersion-ի մասին

Համապատասխանություն

Նախորդ սերունդների մուտքը Աստվածաշունչ շատ սահմանափակ է եղել: Այսօր դա այդպես չէ այլևս։ Այնուամենայնիվ, շատ մարդիկ, ովքեր ունեն հասանելիություն Աստվածաշնչին, կարծում են, որ դրա պատգամը չի վերաբերում իրենց կյանքին։ Միևնույն ժամանակ, կան նաև այնպիսիք, ովքեր հավատում են, որ Աստվածաշնչի և իրենց ամենօրյա փորձառությունների միջև կա կապ:

Տեղեկատվական Հեղափոխություն

Վերջին տասնամյակների ընթացքում ինտերնետը հեղափոխություն է առաջացրել, որը հզորացնում է մարդկանց, ինչպես երբեք: Կիսվելու, ներդրում ունենալու, ստեղծագործելու, հեռարձակելու և հաղորդակցվելու ունակությունը հեշտացրել է արտահայտելու այն, թե ով ենք մենք և ինչին ենք հավատում:

YouVersion

Սկսած 1996թ.-ից, Life.Church-ի նպատակն է առաջնորդել մարդկանց դառնալու Քրիստոսի լիարժեք նվիրված հետևորդներ: Դրանով մենք փնտրել ենք նոր ուղիներ՝ օգնելու մարդկանց Աստվածաշունչը կապել իրենց առօրյա կյանքի հետ: Մեր մեթոդները փոխվել են տարիների ընթացքում, քանի որ մենք ներառել ենք տարբեր տեխնոլոգիաներ և ռազմավարություններ: Բայց առանցքում, մեր ուշադրությունը մնում է արդիականության վրա, քանի որ մենք հետևողականորեն ձգտում ենք ցույց տալ և ուսուցանել մարդկանց, թե ինչպես է Աստծո Խոսքը առնչվում բոլորի հետ, անկախ նրանից, թե որտեղ են նրանք կյանքում: YouVersion-ը ներկայացնում է նոր սահման Life.Church-ի ջանքերով: Մենք ոչ միայն գործիք ենք ստեղծում աշխարհի վրա ազդելու համար՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ, ավելի կարևոր է, մենք մարդկանց ներգրավում ենք Աստծո հետ հարաբերությունների մեջ, քանի որ նրանք բացահայտում են Աստվածաշնչի կարևորությունը իրենց կյանքի համար:

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում