1
ԾՆՈՒՆԴ 26:3
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
իբրև պանդուխտ ապրի՛ր այս երկրում, և ես կլինեմ քեզ հետ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ ու քո ժառանգներին եմ տալու այս ողջ երկիրը։ Ես կկատարեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին։
ប្រៀបធៀប
រុករក ԾՆՈՒՆԴ 26:3
2
ԾՆՈՒՆԴ 26:4-5
Քո ժառանգները բազմանալու են երկնքի աստղերի չափ, այս ամբողջ երկիրը տալու եմ քո զավակներին, և նրանց միջոցով են օրհնվելու երկրի բոլոր ազգերը, քանի որ Աբրահամը՝ քո հայրը, հնազանդվեց ինձ և պահեց իմ հրամանները, իմ պատվիրանները, իմ կանոններն ու օրենքները»։
រុករក ԾՆՈՒՆԴ 26:4-5
3
ԾՆՈՒՆԴ 26:22
Այնտեղից էլ գնաց ու մեկ այլ ջրհոր ևս փորեց։ Դրա շուրջ վեճ չառաջացավ, և այդ պատճառով այն կոչեց Անդորրություն [𝕸 Ռըխովոտ]՝ ասելով. «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց և բազմացրեց մեզ երկրի վրա»։
រុករក ԾՆՈՒՆԴ 26:22
4
ԾՆՈՒՆԴ 26:2
Տերը երևաց նրան ու ասաց. «Մի՛ իջիր Եգիպտոս, այլ բնակվի՛ր այն երկրում, որ քեզ կասեմ.
រុករក ԾՆՈՒՆԴ 26:2
5
ԾՆՈՒՆԴ 26:25
Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը և իր վրանը խփեց այդտեղ։ Իսահակի ծառաներն այդտեղ ջրհոր փորեցին։
រុករក ԾՆՈՒՆԴ 26:25
គេហ៍
ព្រះគម្ពីរ
គម្រោងអាន
វីដេអូ