1
Մատթեոս 26:41
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
ប្រៀបធៀប
រុករក Մատթեոս 26:41
2
Մատթեոս 26:38
Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու ինձ հետ արթո՛ւն կացեք»։
រុករក Մատթեոս 26:38
3
Մատթեոս 26:39
Եվ մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։
រុករក Մատթեոս 26:39
4
Մատթեոս 26:28
որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։
រុករក Մատթեոս 26:28
5
Մատթեոս 26:26
Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին և ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։
រុករក Մատթեոս 26:26
6
Մատթեոս 26:27
Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասաց. «Բոլորդ խմե՛ք դրանից
រុករក Մատթեոս 26:27
7
Մատթեոս 26:40
Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։
រុករក Մատթեոս 26:40
8
Մատթեոս 26:29
Բայց ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի այս բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։
រុករក Մատթեոս 26:29
9
Մատթեոս 26:75
Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի այն խոսքը. «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։
រុករក Մատթեոս 26:75
10
Մատթեոս 26:46
Վե՛ր կացեք գնանք. ահա հասավ ինձ մատնողը»։
រុករក Մատթեոս 26:46
11
Մատթեոս 26:52
Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով պիտի կորսվեն։
រុករក Մատթեոս 26:52
គេហ៍
ព្រះគម្ពីរ
គម្រោងអាន
វីដេអូ