Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններովՕրինակ

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով

ՕՐ 1 7-ից

Տեր Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով» անվանումը։ Մենք երբեմն անցնում ենք կյանքի այնպիսի դժվարություններով, որ դրանց պատճառած ցավն ու տառապանքն ուղղակի ծնկի են բերում մեզ, և մենք կքվում ենք մեր կյանքի իրավիճակների բերած ծանրագույն բեռների ներքո։

Սիրելի՛ բարեկամ, կյանքի ծանրագույն իրավիճակներում մարդն իր հայացքն ուղղում է Աստծուն և փնտրում Նրա օգնությունը։ Այսօր ուզում եմ քաջալերել քեզ աստվածաշնչյան ճշմարտություններով Տեր Աստծու մասին և, հատկապես, քո ցավի ու տառապանքի հանդեպ Նրա ունեցած վերաբերմունքի մասին։ Այո՛, Տեր Աստված անտարբեր չէ քո ցավի ու քո կյանք այցելած տառապանքի հանդեպ։

«Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը» (Սաղմոս 147․3 ՆՎԱԱ):

Երբ անցնում ես կյանքիդ ծանրագույն իրավիճակներով․․․, երբ սիրտդ կոտրված է և հոգիդ պատված է տարբեր վերքերով, հիշի՛ր, որ Աստվա՛ծ է, որ բժշկում է կոտրված սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց բոլոր վերքերը։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ։ Նա սիրում է քեզ և ամեն բան անում է քո ցավը թեթևացնելու և քեզ այդ ծանրագույն իրավիճակից հանելու համար։

«Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են Իրեն» (Բ Մնացորդաց 16.9 ՆՎԱԱ):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, միակ անհանգստությունը, որ մենք պետք է ունենանք մեր կյանքի ծանրագույն պահերին, հետևյալն է՝ արդյոք ես ուղիղ սրտո՞վ եմ հարում Աստծուն։ Արդյոք իմ վերաբերմունքը Աստծու կամքին ու Նրա Խոսքին հնազանդության և պատվի՞ վերաբերմունք է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։ Աստված ամեն բան դեպի բարի է շրջելու Իր կամքը սիրողների և Իրեն ուղիղ սրտով հարողների համար։

«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28 ՆՎԱԱ):

Աստված սիրում է քեզ, և Նրա սերը բորբոքված կրակի նման չի խաղաղվի, քանի դեռ չի շտկվել քո հարաբերությունն Աստծու հետ։ Վստահի՛ր Աստծու Խոսքին և ուղիղների ու Իրեն սիրողների համար Տիրոջ տված խոստումներին։ Աստված քո կողքին է քո տառապանքի մեջ։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ և մեծ փափագ ունի քեզ զորացնելու և քեզ Իր մխիթարությամբ մխիթարելու։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Այս Ծրագրի Մասին

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով

Մենք երբեմն անցնում ենք կյանքի դժվարություններով և կյանքի այդպիսի իրավիճակներում մարդն իր հայացքն ուղղում է Աստծուն և փնտրում Նրա օգնությունը։ Աստված քո կողքին է քո տառապանքի մեջ։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ և մեծ փափագ ունի քեզ զորացնելու և քեզ Իր մխիթարությամբ մխիթարելու։ Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում: Եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա առաջ ապրում ենք ուղիղ կյանքով՝ սիրելով Նրա կամքը և արյուն թափելու չափ պատերազմելով մեղքի դեմ, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am