Դու նրանց հույսն ես․․․Օրինակ

Կուրության կապանքից ազատագրվելու խաղաղությունը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու նրանց հույսն ես․․․»անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք անդրադարձանք այն ճշմարտությանը, որ իրական խաղաղությունը ձեռք է բերվում հոգևոր հաղթանակների ժամանակ։ Առաջին, և գուցե նաև` ամենազորավոր հոգևոր հաղթանակը կուրության կապանքից ազատագրվելու հաղթանակն է։
Սիրելի՛ բարեկամ, հոգևոր կուրությունը խորհրդանշում է խավարը, իսկ հոգևոր տեսողության բժշկված լինելը՝ լույսը։ Խավարի մեջ են վտանգներն ու անորոշությունը, որոնք գողանում են մեր խաղաղությունը։ Իսկ լույսի մեջ ամեն բան հստակ է ու ապահով։ Լույսի մեջ ապրող մարդն ունի ներքին խաղաղություն։ Խավարի մեջ ապրողները չունեն և չեն կարող ունենալ այդ խաղաղությունը, որը միայն Տեր Հիսուսը կարող է պարգևել և որը Նա խոստացել է Իր հավատարիմ աշակերտներին։
«Իսկ եթե մեր Ավետարանը քողարկված լինի, ապա այն կորուսյալների համար է քողարկված, որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծու պատկերն է» (Բ Կորնթացիս 4․3-4):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մարդու ամենազորավոր հոգևոր հաղթանակը կուրության կապանքից ազատագրվելու հաղթանակն է։ Հոգևոր կուրությունը և հոգևոր տեսողությունը կապ ունեն Աստվածաշնչում տեղ գտած ճշմարտությունների հանդեպ մեր վերաբերմունքի հետ։ Եթե մենք հավատում և ընդունում ենք Աստվածաշնչում տեղ գտած ճշմարտությունները, ապա Աստծու Խոսքը լուսավորում է մեզ, և մենք խավարի մեջ չենք, այլ լուսավորված ենք Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսով։
Եթե որևէ անձնավորություն մերժում է, կասկածի տակ է դնում կամ հրաժարվում է հավատալ ու ընդունել Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները, ապա տվյալ մարդը թույլ է տվել, որ չարը իր ստերով կուրացնի նրա սիրտը, և նա դեռ խավարի մեջ է։ Նման մարդը չի տեսնում հոգևոր իրողությունները և չի կարող ապրել ըստ Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքների։ Հետևաբար, նա հոգևոր իմաստով ամենավտանգավոր տեղում է, ինչն էլ նրա սրտում իրական խաղաղության բացակայության պատճառն է։
«Թող լսեմ, թե ինչ պիտի խոսի Տեր Աստվածը. Նա Իր ժողովրդի և Իր սրբերի հետ պիտի խոսի խաղաղության մասին. թող նրանք չվերադառնան անմտության։ Հիրավի, Նրա փրկությունը մոտ է Իրենից վախեցողներին, որպեսզի փառքը բնակվի մեր երկրում։ Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն իրար, արդարությունն ու խաղաղությունը իրար պիտի համբուրեն։ Ճշմարտությունը պիտի բուսնի երկրից, և արդարությունը երկնքից ցած պիտի նայի։ Տերը բարիք էլ պիտի տա, և մեր երկիրը իր պտուղը պիտի տա։ Արդարությունը պիտի գնա նրա առջևից, և նա իր քայլերը պիտի դնի Նրա ճանապարհին» (Սաղմոս 85․8-13):
Խաղաղությունը կապ ունի արդարության հետ։ Արդարության կյանքով ապրողներն այն մարդիկ են, որոնց սրտերն այս աշխարհի սուտ աստվածը չի կարողացել կուրացնել և որոնք ապրում են Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսի ներքո։ Միայն հոգևոր կուրության կապանքից ազատագրվելու հաղթանակ ունեցողները կարող են վայելել Տեր Հիսուսի փոխանցած անպատմելի խաղաղությունը։ Ընդունի՛ր այդ խաղաղությունը, որ ունակ լինես այն մյուսների հետ բաժնեկցելու․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին

Վերջին օրերի փոթորիկների ու խառնաշփոթի մեջ Աստված Իր հավատարիմ զավակներին Իր խաղաղության մեջ է պահելու։ Նա խոստացել Իր բոլոր հավատարիմ աշակերտներին և պատվիրել է այդ խաղաղությունը բաժնեկցել մյուս մարդկանց հետ։ Դու երբե՛ք չես կարող խաղաղության մեջ ապրել, եթե չսովորես հաղթել հավատքի պատերազմում։ Աստված ամեն բան հոգացել է, որպեսզի դու լինես հաղթող։ Տերը քեզ հետ է։ Տիրոջ Հոգին է քո մեջ բնակվում։ եթե գործես Տեր Աստծու պարգևած զորությամբ ու Նրա շնորհած իմաստությամբ կկարողանաս հաղթել:
More
Հարակից ծրագրեր

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով

Սուրբ ծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց

Քո անհուսության բժշկությունը

Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ

Աստծու սիրո խորհրդանիշը

Աստծու արդարությունը մեր ապահովությունն է

Աստծու բարությունը մեղրից էլ քաղցր է

Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար

Դու նրանց հույսն ես․․․
