Դու նրանց հույսն ես․․․Օրինակ

Վերջին ժամանակների մեծագույն կարիքը
Այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դու նրանց հույսն ես․․․»անվանումը։ Նախ հասկանանք, թե ի՞նչ նկատի ունեմ՝ «դու» ասելով։ Ես հավատում եմ, որ դու Քրիստոսի աշակերտն ես, որոշում ես կայացրել ապրելու այնպիսի կյանքով, որը փառավորում է Աստծուն, և Նրա կամքը ճանաչելու և այդ կամքին հնազանդվելու մեծ փափագ ունես։ Իսկ «նրանք» ասելով՝ նկատի ունեմ քո շրջապատի այն մարդկանց, որոնք դեռ չեն գիտակցում, որ Քրիստոսին հավատալ նշանակում է հավատալ Նրա ուսուցումներին և ապրել ըստ Նրա կամքի։
Սիրելի՛ *|FNAME|*, եթե դու Քրիստոսի աշակերտն ես, ապա արդեն իսկ ունես այն մեծագույն գանձերից մեկը, որը Տերը խոստացել է Իր հավատարիմ աշակերտներին։ Այդ գանձը շատ թանկ արժե։ Այն ունենալու համար այս աշխարհի մարդիկ մեծ գումարներ են ծախսում, սակայն այդպես էլ չունեն այն, ինչն ունես դու, և դա ունես հե՛նց միայն Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած լինելուդ շնորհիվ։ Այդ մեծագույն պարգևն ու գանձը խաղաղությունն է։
Ահա՛ Տեր Հիսուսի խոստումը՝ ուղղված Իր աշակերտներին․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ *|FNAME|*, մերօրյա աշխարհը՝ այս աշխարհի ցանկացած կետ ու ցանկացած երկիր, այլևս չունի այն ապահովությունը, որն ուներ նախկինում։ Մեր ժամանակներում մահն ու աղքատությունը, պատերազմն ու համաճարակները կարող են հանկարծակի թակել ցանկացած երկրի ու ցանկացած մարդու դուռ։ Հիմա օր օրի ավելի ու ավելի ակնհայտ կերպով են սասանվում մարդկության պատկերացրած խաղաղության հիմնասյուները և փշրվում են մարդկային ապահովության մասին տարածված պատկերացումները։
Բոլոր նշանները խոսում են այն մասին, որ մենք ապրում ենք վերջին ժամանակներում, իսկ Աստվածաշունչը վստահեցնում է, որ վերջին ժամանակների մեծագույն կարիքը խաղաղությունն ու ապահովությունն են լինելու։
«Դու նրանց հույսն ես․․․»։ Դու նրանց հույսն ես, քանի որ ունես այն, ինչի կարիքը նրանք ամենաշատն են զգում։ Մեր ժամանակների փոթորիկների ու խառնաշփոթի մեջ մարդիկ ամենաշատը ներքին խաղաղության կարիք են զգում։ Իսկ Աստված Իր հավատարիմ զավակներին այնպիսի խաղաղություն է պարգևել, որը չի կարող ապահովել ոչ մի անվտանգային համակարգ կամ մինչև ատամները զինված որևԷ բանակ։
Տեր Հիսուսն Իր խոստման մեջ շեշտում է, որ աշխարհը չի կարող մարդուն տալ այն խաղաղությունը, որն Ինքն է պարգևում Իր աշակերտներին։ Եվ եթե դու ընդունել ես այդ խաղաղությունը, ապա պետք է նաև բաժնեկցես այն մյուս մարդկանց հետ, քանի որ Աստված անսահման սիրով սիրում է ոչ միայն քեզ, այլև քո շրջապատի դեռ անապաշխար մարդկանց, անգամ եթե նրանք դեռ խավարի մեջ են և ապրում են Աստծուն հակառակ և Տիրոջ կամքին ակնհայտորեն հակասող մի կյանքով։
«Դու նրանց հույսն ես․․․», և քո շրջապատի մարդիկ ունեն քո կարիքը։ Իսկ թե ինչպե՛ս կարող ես մարդկանց հետ բաժնեկցել Տեր Հիսուսի պարգևած խաղաղությունը, կքննարկենք մեր հաջորդ ուղերձի մեջ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին

Վերջին օրերի փոթորիկների ու խառնաշփոթի մեջ Աստված Իր հավատարիմ զավակներին Իր խաղաղության մեջ է պահելու։ Նա խոստացել Իր բոլոր հավատարիմ աշակերտներին և պատվիրել է այդ խաղաղությունը բաժնեկցել մյուս մարդկանց հետ։ Դու երբե՛ք չես կարող խաղաղության մեջ ապրել, եթե չսովորես հաղթել հավատքի պատերազմում։ Աստված ամեն բան հոգացել է, որպեսզի դու լինես հաղթող։ Տերը քեզ հետ է։ Տիրոջ Հոգին է քո մեջ բնակվում։ եթե գործես Տեր Աստծու պարգևած զորությամբ ու Նրա շնորհած իմաստությամբ կկարողանաս հաղթել:
More
Հարակից ծրագրեր

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով

Սուրբ ծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց

Քո անհուսության բժշկությունը

Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ

Աստծու սիրո խորհրդանիշը

Աստծու արդարությունը մեր ապահովությունն է

Աստծու բարությունը մեղրից էլ քաղցր է

Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար

Դու նրանց հույսն ես․․․
