YouVersion Logo
Search Icon

ԶԱՔԱՐԻԱ 1

1
Աստված կանչում է իր ժողովրդին իրեն դառնալ
1Դարեհի երկրորդ տարվա ութերորդ ամսում Տիրոջ խոսքը հասավ Ադդովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին՝ ասելով.
2«Տերը խիստ սրտմտած է ձեր հայրերի վրա։ 3Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Զորքերի Տերը. "Դարձե՛ք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։- 4Ձեր հայրերի նման մի՛ եղեք, որոնց նախկին մարգարեներն աղաղակելով ասում էին. "Այսպես է ասում Զորքերի Տերը. "Ե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից և ձեր չար արարքներից", բայց նրանք ինձ չլսեցին և ինձ ականջ չդրեցին ասում է Տերը։ 5Ձեր հայրերն ո՞ւր են, և մարգարեները մի՞թե հավիտյան են ապրում։ 6Սակայն իմ խոսքերն ու կանոնները, որ ես հրամայել էի իմ ծառաներին՝ մարգարեներին, մի՞թե ձեր հայրերին չհասան”։ Նրանք ետ դարձան ու ասացին. “Զորքերի Տերը ինչպես որ որոշել էր վարվել մեզ հետ մեր ճանապարհների համեմատ և մեր արարքների համեմատ, այնպես է վարվել մեզ հետ”»։
Ձիերի տեսիլքը
7Դարեհի երկրորդ տարվա տասնմեկերորդ ամսվա, այսինքն՝ սեբաթ ամսի քսանչորսերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ Ադդովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին՝ ասելով. 8«Գիշերը տեսա՝ ահա մի մարդ՝ հեծած աշխետ ձիու վրա։ Նա կանգնել էր ձորում գտնվող մրտենիների մեջ, և նրա հետևում կային աշխետ, շառագույն և սպիտակ ձիեր»։ 9Եվ ասացի. «Սրանք ի՞նչ են, Տե՛ր իմ»։ Եվ այն հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ են սրանք»։ 10Եվ մրտենիների մեջ կանգնած մարդը պատասխանեց և ասաց. «Սրանք նրանք են, որ Տերն ուղարկել է երկրի վրա շրջելու»։ 11Եվ նրանք պատասխանեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր մրտենիների մեջ, և ասացին. «Շրջեցինք երկրի վրա, և ահա ամբողջ երկիրը խաղաղ ու հանգիստ է»։ 12Եվ Տիրոջ հրեշտակը պատասխանեց և ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր, մինչև ե՞րբ չես գթալու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց վրա յոթանասուն տարի է՝ զայրացած ես»։ 13Եվ Տերը բարի խոսքերով, մխիթարական խոսքերով պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին։ 14Եվ ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Հայտարարի՛ր. այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես խիստ նախանձախնդիր եմ Երուսաղեմի և Սիոնի նկատմամբ։ 15Եվ ես խիստ սրտմտած եմ խաղաղ ազգերի վրա, որովհետև երբ ես քիչ սրտմտած էի, նրանք շատացրին դժբախտությունը”։ 16Ուստի Տերն այսպես է ասում. “Ես գթությամբ եմ վերադառնում Երուսաղեմ. իմ տունը նրանում պիտի կառուցվի,- ասում է Զորքերի Տերը,- և չափալար պիտի ձգվի Երուսաղեմի վրա”»։ 17Նորի՛ց հայտարարիր՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Իմ քաղաքները դարձյալ պիտի հորդեն բարիքներով, և Տերը կրկին պիտի մխիթարի Սիոնին և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին”»։
Եղջյուրների տեսիլքը
18Ես աչքերս բարձրացրի և տեսա, և ահա չորս եղջյուրներ։ 19Եվ ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրեցին Հուդային, Իսրայելին և Երուսաղեմին»։ 20Ապա Տերն ինձ չորս արհեստավորի ցույց տվեց։ 21Եվ ես ասացի. «Սրանք գալիս են, որ ի՞նչ անեն»։ Նա ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որ ցրեցին Հուդային այնպես, որ մարդ չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք եկել են, որ նրանց վախեցնեն, որպեսզի վայր գցեն Հուդայի երկրի դեմ և նրան ցրելու համար եղջյուր բարձրացնող ազգերի եղջյուրները»։

Currently Selected:

ԶԱՔԱՐԻԱ 1: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy