YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 21

21
Փառաբանություն հաղթանակի համար
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
1Ո՜վ Տեր, քո զորությամբ ուրախ է թագավորը, և որքա՜ն է ցնծում նա քո փրկությամբ։
2Դու տվեցիր նրան իր սրտի փափագը և նրա շրթունքների խնդրանքը չարգելեցիր նրան։ (Սելա)։
3Որովհետև դու բարի օրհնություններ ես բերում նրա առաջ և մաքուր ոսկե պսակ ես դնում նրա գլխին։
4Նա կյանք խնդրեց քեզնից, և դու նրան երկար օրեր տվեցիր հավիտյանս հավիտենից։
5Մեծ է նրա փառքը քո փրկությամբ. փառք ու պատիվ ես դնում նրա վրա,
6Որովհետև դու նրան հավիտենական օրհնություն տվեցիր. նրան ուրախացրիր քո ուրախությամբ,
7Որովհետև թագավորը Տիրոջն է հուսացել և Բարձրյալի ողորմությամբ չպիտի սասանվի։
8Քո ձեռքը կգտնի քո բոլոր թշնամիներին, և քո աջը կգտնի քեզ ատողներին։
9Երբ երևաս, դու նրանց կդարձնես վառված մի փուռ. Տերն իր բարկության ժամանակ պիտի կուլ տա նրանց, և կրակը պիտի ուտի նրանց։
10Նրանց զավակին կկորցնես երկրից և նրանց սերունդը՝ մարդկանց որդիներից,
11Որովհետև նրանք չարիք խորհեցին քո դեմ, նենգ խորհուրդներ հնարեցին, բայց չպիտի հաջողեն։
12Որովհետև դու թիկունք դարձնել կտաս նրանց, երբ քո աղեղի լարերը կքաշես նրանց երեսի դեմ։
13Ո՜վ Տեր, բարձրացի՛ր քո զորությամբ, և մենք պիտի երգենք ու փառաբանենք քո զորությունը։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy