YouVersion Logo
Search Icon

Եբրայեցիներին 1

1
Աստծու խոսքը իր Որդու միջոցով
1Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. 2այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, և որի միջոցով ստեղծեց նաև դարերը։ 3Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Որդին հրեշտակներից մեծ է
4Եվ հրեշտակներից այնքան բարձր դասվեց, որ նրանցից ավելի տարբեր անուն ժառանգեց։
5Որովհետև հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց.
«Դու ես իմ Որդին,
ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։
Եվ դարձյալ.
«Ես նրան Հայր կլինեմ,
ու նա ինձ Որդի կլինի» (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13)։
6Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է.
«Եվ թող նրան երկրպագեն Աստծու բոլոր հրեշտակները» (Բ Օր. 32.43 (LXX)
7Բայց հրեշտակների մասին ասում է.
«Նա, որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց
ու իր ծառաներին՝ կրակի բոց» (Սաղ. 104.4)։
8Սակայն Որդուն ասում է.
«Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է.
քո թագավորության գավազանն արդարության գավազան է։
9 Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր.
դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը
քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղ. 45.6-7)։
10Եվ՝
«Դու, Տե՛ր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր,
և քո ձեռքի գործն են նաև երկինքները։
11 Նրանք կկորչեն, բայց դու կաս, կմնաս,
իսկ բոլորը լաթի պես կմաշվեն։
12 Վերարկուի պես նրանց կոլորես,
և հագուստի պես կփոխվեն,
բայց դու նույնն ես,
և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 102.25-27)։
13Եվ հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց.
«Նստի՛ր իմ աջ կողմում,
մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեմ» (Սաղ. 110.1)։
14Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy