YouVersion Logo
Search Icon

ԱՆԳԵ 1

1
Տիրոջ խոսքը տաճարի վերակառուցման մասին
1Դարեհ թագավորի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա ամսի մեկին, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին և Հովսեդեկ քահանայապետի որդի 2Հեսուին՝ ասելով. «Զորքերի Տերն այսպես է ասում, թե՝ “Այս ժողովուրդն ասում է. "Դեռ չի եկել Տիրոջ Տունը շինելու ժամանակը"”»։ 3Եվ Տիրոջ խոսքը հասավ Անգե մարգարեի միջոցով՝ ասելով. 4«Ձեզ համար ժամանա՞կն է արդյոք, որ ձեղունածածկ տներում բնակվեք, իսկ այս Տունն ավերակ մնա»։ 5Եվ հիմա Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։ 6Շատ ցանեցիք, բայց քիչ հավաքեցիք, կերաք, բայց չկշտացաք, խմեցիք, բայց ծարավը չհագեցրիք, հագնվեցիք, բայց ոչ ոք չտաքացավ, և վարձկանի վարձը ծակ քսակի մեջ է գնում»։ 7Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։ 8Բարձրացե՛ք բլուրները, փա՛յտ բերեք և Տունը շինեցե՛ք, որպեսզի իմ բարեհաճությունը ստանաք, և ես կհայտնեմ իմ փառքը»,- ասում է Տերը։ 9«Շատ ակնկալեցիք, բայց ահա քիչ ստացաք, բերեցիք տուն, բայց ես ցրիվ տվեցի։ Ինչո՞ւ,- ասում է Տերը,- իմ Տան պատճառով, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը իր տնով է զբաղված։ 10Ուստի երկինքը ձեզ վրա դադարեցրել է ցողը, իսկ երկիրն իր բերքն է դադարեցրել։ 11Եվ ես երաշտ բերեցի երկրի վրա և բլուրների վրա, ցորենի վրա, գինու և յուղի վրա և երկրի ամբողջ բերքի վրա, մարդկանց վրա և անասունների վրա և ձեռքերի ամբողջ վաստակի վրա»։
Ժողովուրդը հնազանդվում է Տիրոջ ձայնին
12Այն ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետը և ժողովրդի ամբողջ մնացորդը հնազանդվեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, որովհետև Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից։ 13Եվ Տիրոջ պատգամաբեր Անգեն Տիրոջ պատգամները հաղորդեց ժողովրդին՝ ասելով. «Տերն ասում է. “Ես ձեզ հետ եմ”»։
14Եվ Տերն արթնացրեց Սաղաթիելի որդի Զորաբաբելի հոգին և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետի հոգին և ժողովրդի ամբողջ մնացորդի հոգին, ու գնացին ու աշխատեցին իրենց Աստծու՝ Զորքերի Տիրոջ Տան վրա 15վեցերորդ ամսի քսանչորսին՝ Դարեհ թագավորի երկրորդ տարում։

Currently Selected:

ԱՆԳԵ 1: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy