YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 16

16
Զատիկը
(Ելք 12.1-20)
1«Աբիբ ամիսն զգուշությամբ կպահես և զատիկը կկատարես քո Տեր Աստծու համար, որովհետև քո Տեր Աստվածն Աբիբ ամսին գիշերով քեզ հանեց Եգիպտոսից։ 2Զատկի համար ոչխարներ ու արջառներ կմորթես քո Տեր Աստծուն այն վայրում, որ կընտրի Տերն իր անվան բնակության համար։ 3Դրա հետ թթխմորով հաց չուտես։ Դրա հետ յոթ օր բաղարջ՝ նեղության հաց կուտես, որովհետև Եգիպտոսի երկրից տագնապով դուրս եկար, որպեսզի քո կյանքի բոլոր օրերին հիշես Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրը։ 4Քո երկրի բոլոր սահմաններում յոթ օր քեզ մոտ բնավ թթխմոր չերևա, և նախորդ օրվա երեկոյան քո մորթած մսից մինչև հաջորդ առավոտ բան թող չմնա։ 5Դու չես կարող զատիկը մորթել այն քաղաքներից մեկում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև բնակավայր, 6այլ միայն այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածը, որպեսզի իր անունը հաստատվի այնտեղ։ Կմորթես զատիկը երեկոյան դեմ՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։ 7Կեփես, կուտես քո Տեր Աստծու ընտրած վայրում և առավոտյան կվերադառնաս քո վրանը։ 8Վեց օր բաղարջ հաց կուտես, իսկ յոթերորդ օրը քո Տեր Աստծու համար տոնախմբության օր կլինի. ոչ մի գործ չանես։
Հունձքի կամ Շաբաթների տոնը
(Ելք 34.22, 23.16ա, Ղևտ. 23.15-21)
9Դու քեզ համար կհաշվես յոթ շաբաթ. մանգաղը գործի դնելու օրվանից կսկսես հաշվել յոթ շաբաթ։ 10Եվ քո Տեր Աստծու համար կկատարես Շաբաթների տոնը և քո կարողության չափով կտաս քո կամավոր նվերն ըստ այն օրհնության, որ քո Տեր Աստվածը կտա քեզ։ 11Դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին և ձեր մեջ բնակվող օտարականը, որբն ու որբևայրին կուրախանաք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածն իր անվան բնակության համար։ 12Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և զգուշությա՛մբ պահիր ու կատարի՛ր այդ կանոնները։
Տաղավարահարաց տոնը
(Ղևտ. 23.33-43)
13Յոթ օր կկատարես Տաղավարահարաց տոնը, երբ հավաքես քո կալից և հնձանից։ 14Այդ տոնի ժամանակ կուրախանաք դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին, օտարականը, որբն ու որբևայրին։ 15Քո Տեր Աստծու համար յոթ օր տոն կատարելով՝ ուրախություն կանես այն վայրում, որ կընտրի Տերը. որովհետև քո Տեր Աստվածը կօրհնի քեզ և քո բոլոր բերքերն ու քո ձեռնարկած բոլոր գործերը։ 16Տարին երեք անգամ, այսինքն՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին արական սեռի քո բոլոր մարդիկ թող ներկայանան քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ նա կընտրի։ Ոչ մեկը Տիրոջ առջև դատարկաձեռն չերևա։ 17Ամեն մարդ իր կարողության չափով թող տա՝ քո Տեր Աստծու՝ քեզ տված օրհնության համեմատ։
Արդարադատության օրենքներ
18Քո Տեր Աստծու քեզ տված բոլոր քաղաքներում դատավորներ և պաշտոնյաներ կկարգես ըստ քո ցեղերի։ Թող նրանք դատեն ժողովրդին արդար դատաստանով։ 19Չիրավազրկես, աչառություն չանես և կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և խեղաթյուրում արդարների խոսքերը։ 20Կհետևես միայն ու միայն արդարության, որպեսզի ողջ մնաս և ժառանգես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։
21Ոչ մի ծառից Աստարովթ չտնկես քո Տեր Աստծու սեղանի մոտ, որ շինելու ես քեզ համար։ 22Արձան էլ չկանգնեցնես քեզ համար, մի բան, որից զզվում է քո Տեր Աստվածը»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 16: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy