YouVersion Logo
Search Icon

Բ Պետրոս 3

3
Տիրոջ երկրորդ գալստյան խոստումը
1Սիրելինե՛ր, այս արդեն երկրորդ նամակն եմ ձեզ գրում, որ դրանցով հիշեցնելով՝ ձեր մաքուր միտքը արթնացնեմ։ 2Հիշե՛ք սուրբ մարգարեների կողմից նախկինում ասված խոսքերը և ձեր առաքյալների պատգամը Տիրոջ ու Փրկչի վերաբերյալ։ 3Բայց նախ ա՛յս իմացեք, որ վերջին օրերին կգան ծաղրողներ, որոնք ըստ իրենց ցանկությունների պիտի վարվեն։ 4Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ այն ժամանակից ի վեր, երբ հայրերը վախճանվեցին, ամեն բան աշխարհի արարչության սկզբից նույնն է մնում»։ 5Այդ բանը պնդելով՝ ցանկանում են մոռանալ, որ Աստծու խոսքով վաղուց ի վեր կային երկինքն ու երկիրը, և երկիրը ջրից անջատվեց, նրա վրա հաստատվեց։ 6Դրա համար այն ժամանակվա աշխարհը ջրհեղեղով կորսվեց, 7իսկ այժմ երկինքն ու այս երկիրը նույն խոսքով պահվում են դատաստանի կրակի և ամբարիշտ մարդկանց կործանման համար։
8Այս մեկը ևս ձեզանից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, իսկ հազար տարին՝ մեկ օրվա պես։ 9Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան։ 10Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա. այդ ժամանակ երկինքը շառաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն։
Նոր երկինք, նոր երկիր
11Քանի որ այս ամենը պիտի քանդվի, դուք սուրբ և աստվածապաշտ վարքի մեջ ինչպիսի՞ն պիտի լինեք՝ 12սպասելով և ջանալով հասնել Տիրոջ գալստյան օրվան, երբ երկինքը կրակով բռնված պիտի քանդվի, և երկնային մարմինները հրկիզվելով պիտի լուծվեն։ 13Բայց մենք, նրա խոստման համաձայն, նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարությունն է բնակվում։
Հորդոր և փառաբանություն
14Դրա համար, սիրելինե՛ր, սրանց սպասելով ջանացե՛ք, որ նա ձեզ գտնի անբիծ ու անարատ, խաղաղության մեջ, 15և մեր Տիրոջ համբերությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ գրեց ձեզ 16և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է այս բաների մասին։ Դրանցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսներն ու թույլերը շեղում են մյուս գրքերի պես՝ իրենց հոգիները կորստյան մատնելով։ 17Ուրեմն դուք, սիրելինե՛ր, նախապես իմանալով, զգո՛ւյշ եղեք, որպեսզի անօրենների մոլորությամբ հափշտակվելով՝ ձեր հաստատուն վիճակից չընկնեք։ 18Աճե՛ք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք այժմ և մինչև հավիտենական օրը։ Ամեն։

Currently Selected:

Բ Պետրոս 3: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy