YouVersion Logo
Search Icon

Ա Պետրոս 3

3
Կանայք և ամուսիններ
1Նույնպես և դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն՝ 2տեսնելով ձեր՝ երկյուղածությամբ պարկեշտ վարքը։ 3Ձեր զարդարանքը թող չլինի արտաքինը՝ մազերը հյուսելը, ոսկեղեն դնելը կամ շքեղ զգեստներ հագնելը, 4այլ ներքինը՝ սրտի ծպտված մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, որն Աստծու առաջ առավել արժեքավոր է։ 5Որովհետև մի ժամանակ այդպես էին զարդարվում իրենց հույսն Աստծու վրա դրած սուրբ կանայք, որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին, 6ինչպես Սառան, որ հնազանդ էր Աբրահամին՝ նրան «տեր» կոչելով. նա ձեզ զավակներ դարձրեց, որպեսզի բարեգործ լինեք ու ոչնչից չվախենաք։ 7Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛ վերաբերվեք, պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։
Չարչարանք արդարության համար
8Եվ վերջապես, բոլորդ եղե՛ք համախոհ, կարեկից, եղբայրասեր, բարեգութ, խոնարհ։ 9Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք։ 10Որովհետև
«Ով ուզում է սիրել
և լավ օրեր տեսնել,
թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց,
և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։
11 Թող չարից հետ քաշվի և բարին գործի,
խաղաղություն փնտրի և դրան հետևի։
12 Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են,
ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը,
բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Սաղ. 34.12-16)։
13Եվ ո՞վ ձեզ կչարչարի, եթե դուք բարուն նախանձախնդիր լինեք։ 14Բայց եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Սակայն նրանց ահից մի՛ վախեցեք ու մի՛ խռովվեք, 15այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ 16Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի ինչի համար ձեզանից չարախոսեն, ամոթով մնան նրանք, ովքեր Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են։ 17Որովհետև ավելի լավ է բարիք գործելով չարչարվել, եթե դա Աստծու կամքն է, քան չարիք գործելով։
Քրիստոսի հարության տիեզերական հաղթանակը
18Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար,
մի Արդար՝ անարդարների համար,
որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի.
թեև նա մարմնով մեռավ,
Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,
19որով և գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց, 20որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր այն օրերին, երբ Նոյը կառուցում էր տապանը. քչերն էին, այսինքն՝ ութ հոգի, որ փրկվեցին ջրից։ 21Դրա օրինակը մկրտությունն է, որ այժմ էլ մեզ փրկում է՝ ոչ թե մարմնի կեղտը հեռացնելով, այլ վկայելով Աստծու ճիշտ գիտակցումը Հիսուս Քրիստոսի հարությամբ. 22նա երկինք է գնացել և Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանությունները և զորությունները։

Currently Selected:

Ա Պետրոս 3: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy