1
ՀԵՍՈՒ 6:2
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Տերը Հեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մեջ գտնվող թագավորին և մարտիկներին։
Compare
Explore ՀԵՍՈՒ 6:2
2
ՀԵՍՈՒ 6:5
և առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնահատակ կկործանվեն, ամբողջ ժողովուրդը կմտնի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։
Explore ՀԵՍՈՒ 6:5
3
ՀԵՍՈՒ 6:3
Դու բոլոր մարտիկներով շրջապատի՛ր քաղաքը սրբազան փողերով, և երբ լսեք եղջերափողի ձայնը և հնչեցնեք փողերը, շրջապատե՛ք քաղաքը և բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտո՛ւյտ տվեք մեկ անգամ։ Այսպես արե՛ք վեց օր։
Explore ՀԵՍՈՒ 6:3
4
ՀԵՍՈՒ 6:4
Տապանակի առջևից գնացող յոթ քահանա թող վերցնեն տոնական յոթնափող եղջերափողերը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտույտ տվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը
Explore ՀԵՍՈՒ 6:4
5
ՀԵՍՈՒ 6:1
Երիքովն ամուր փակված և ամրացված էր Իսրայելի որդիների պատճառով. ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից և ոչ ոք ներս չէր մտնում։
Explore ՀԵՍՈՒ 6:1
6
ՀԵՍՈՒ 6:16
Յոթերորդ անգամ պտտվելիս քահանաները հնչեցրին փողերը, և Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Այժմ աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը մեր ձեռքը հանձնեց։
Explore ՀԵՍՈՒ 6:16
7
ՀԵՍՈՒ 6:17
Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ նզովված պիտի լինի Զորությունների Տիրոջից։ Ազատե՛ք միայն պոռնիկ Ռահաբին և այն ամենը, ինչ նրա տանը կա, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած հետախույզներին։
Explore ՀԵՍՈՒ 6:17
Home
Bible
Plans
Videos