խոստումներ քո ամենօրյա կյանքի համարSample

Ինչպես վերապրես Նրա ներկայությունը Քո ամենօրյա կյանքում
«Հիսուսըպատասխանեցևնրանասաց. «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ Խոսքը կպահի և Իմ Հայրը կսիրի նրան. և նրա մոտ կգանք և բնակություն կանենք նրա մոտ»»:—Հովհաննես14.23
Կյանքն անհանգիստ է և լի ուշադրությունը շեղող բաներով: Այնքան հեշտ է տարվել հոգսերով, հանձնարարություններով ու մտահոգություններով և տեսադաշտից կորցնել այն, ինչ առավել կարևոր է:
Ղուկասի ավետարանի երկրորդ գլխում մի փոքրիկ հետաքրքիր պատմություն կա այն մասին, թե ինչպես են Մարիամն ու Հովսեփը տասներկուամյա Հիսուսին Զատկի տոնին տանում Երուսաղեմ: Տոնակատարության ավարտից հետո նրանք ուղևորվում են տուն՝ ենթադրելով, թե Հիսուսն իրենց հետ է:
Հետաքրքիր է՝ որքան անգամ ենք մենք ենթադրում, թե Աստված մեզ հետ է, երբ թափառում ենք այս ու այն կողմ՝ անելով մեր գործերը:
Այժմ, այստեղ հետաքրքիրն այն է, որ Մարիամն ու Հովսեփը մեկ օրվա ճանապարհ էին անցել, երբ հայտնաբերեցին, որ Հիսուսն իրենց հետ չէր, և նրանցից երեք օր պահանջվեց Նրան գտնելու համար: Երեք օր: Այստեղ ուղերձն այն է, որ ավելի հեշտ է կորցնել Աստծո ներկայությունը, քան կորցնելուց հետո կրկին ձեռք բերել այն:
Մենք պետք է զգույշ լինենք Աստծո ներկայության մեջ մնալու համար: Երբ մենք այդպես ենք վարվում, թույլ ենք տալիս, որ Աստված մեր սրտում Իրեն զգա ինչպես Իր տանը:
Դա պարզապես սկսվում է Նրա Խոսքին հնազանդվելով: Երբ որոշում ենք կայացնում շրջվել այն վարքագծից, որը վիրավորում է Աստծուն, դա հոգևոր հասունության համար մեկ նշանն է: Դա ցույց է տալիս, որ մեզ մտահոգում է Նրա կարծիքը:
Դա նշանակում է, որ դուք ընտրում եք մեծահոգի լինել ուրիշների հանդեպ, սովորում եք ներել, բաց թողնել վիրավորանքը և ապրել խաղաղության մեջ: Երբ մենք ընտրենք գիտակցաբար օգտագործել մեր բառերը, գոհանալ Աստծուց և բարձրացնել ուրիշներին, կզգանք, որ ողջ օրը կապված ենք Աստծո հետ:
Աղոթքի սկիզբ
Հա՛յր, շնորհակալություն, որ իմ սիրտը Քո տունն ես դարձնում: Ես այսօր Քո ներկայության կարիքն ունեմ: Տե՛ր, օգնի՛ր ինձ պատվելու Քեզ իմ մտքերով ու խոսքերով և օրհնություն լինելու ինձ շրջապատողների համար:
Scripture
About this Plan

Սկսի՛ր օրդ Ջոյս Մայերի՝ Աստվածաշնչի գործնական ուսուցման ձեռնարկով: Ամենօրյա այս ուղերձները կլցնեն քեզ հույսով, կօգնեն թարմացնելու միտքդ, և դու կբացահայտես, որ կարող ես ամեն օր ապրել նպատակով և խանդավառությամբ:
More
Related Plans

Lead Boldly: Leading From Wholeness, Not Wounds

One New Humanity: Mission in Ephesians

Inspire 21-Day Devotional: Illuminating God's Word

Forever Forward in Hope

Holy, Not Superhuman

Is God Enough?—Encouragement From David’s Psalms

HEAL BOLDLY: Healing Is Holy Work - a 5-Day Devotional Journey for Women Ready to Heal, Grow, and Rise

What Does God Want Me to Do Next?

Strategy: The Strategic Faith of Caleb in Overcoming the Giants – a 5-Day Devotional by Allma Johnson
