Ծրագրի մասին

Հուսահատությունից Ազատվելու ՈւղինՕրինակ

Հուսահատությունից Ազատվելու Ուղին

ՕՐ 1 7-ից

Ինչու՞ ես տրտմած: 🤗

Սիրելի բարեկա՛մ, այսօր մենք մի նոր շարք ենք սկսում ենք, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:

Մենք կտեսնենք, թե ինչպես կարելի է դիմակայել հուսահատությանը և թե ինչպիսի մոտեցում է մեզ սովորեցնում Աստվածաշունչը, որպեսզի մենք կարողանանք խուսափել հուսահատության ծուղակներից։

«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։

Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):

Այս հատվածը կարևոր հարց է բարձրացնում, որը վերաբերում է յուրաքանչյուր մարդու՝ «ինչո՞ւ ես տրտմած»։ Մի պահ դադար վերցրու քո առօրյա ընթացքից, և այս տողերը ընթերցելու ժամանակահատվածում ե՛կ փորձենք միասին խորհել դրա շուրջ և գտնել դրա պատասխանը։

Կարևոր հմտություն է մեր մտքերը լսել սովորելը։ Իսկ դու կարողանո՞ւմ ես լսել, թե ինչ ես մտածում։ Ես դա անում եմ պարբերաբար: Փորձիր մի պահ հարցնել ինքդ քեզ, թե ինչո՞ւ ես մտածում այն, ինչը մտածում ես։ Արդյոք դրանք ճի՞շտ մտքեր են, թե՞ ոչ։ Արդյոք Աստծուն հաճելի՞ է, որ դու նման մտածելակերպի տեր մարդ լինես։ Արդյոք հենց քո կյանքի համար այդ մտքերը օգտակա՞ր են՝ դրանք քեզ քաջալերում ու լցնում են կյանքո՞վ, թե հուսահատեցնում են և ուժասպառ անում։

Աստվածաշնչում կարդում ենք․ «Ուրեմն Նրա՛ մասին մտածեք, Ով մեղավորների կողմից Իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք» (Եբրայեցիս 12․3):

Երբ կյանքն իրոք հուսահատեցնում է կամ թվում է, թե պարտության է մատնում քեզ, ապա լսի՛ր Աստծո կողմից քեզ ուղղված Նրա Խոսքը․ «Քաջացի՛ր, զավա՛կս, Ես այդ ամենը կրել եմ, որպեսզի դու ազատ լինես դրանցից»:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, անգամ եթե մինչ այս ոչ ոք դա քեզ չէր ասել, ապա այսօր ես եմ քեզ հայտնում այս կարևորագույն ճշմարտությունը՝ քաջացի՛ր, Աստված քեզ հետ է։ Նրա զորությամբ առա՛ջ գնա, համառորեն ու անկոտրում կերպով դիմակայի՛ր կյանքի բոլոր դժվարություններին, պահի՛ր հավատքդ և Աստծո օգնությամբ հաղթական ավարտին հասցրու այն մրցավազքը, որի մեջ քեզ դրել է Աստված։

Դու կարո՛ղ ես թույլ չտալ, որպեսզի հուսահատությունը հաստատվի քո ներսում: Տեր Հիսուսը Իր վրա կրեց ամենը, ներառյալ իմ և քո հուսահատությունը, որպեսզի մենք կարողանանք հաղթական կանգնել այն մեծ գայթակղության առջև, որը կոչվում է հուսահատություն և ուժասպառություն։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Հուսահատությունից Ազատվելու Ուղին

Այս հետաքրքիր վերնագրով ընթերցանության ծրագիրը կարդալով, դուք կհանդիպեք մի շարք շատ կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ տրտմածությունը, խռովվածությունը, հույսը, հուսահատությունը․․․։ Եվ կգտնեք այդ խնդիրներից ազատվելու ճանապարհը...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում