Ծրագրի մասին

Հուսահատությունից Ազատվելու ՈւղինՕրինակ

Հուսահատությունից Ազատվելու Ուղին

ՕՐ 5 7-ից

Ի՞նչ անել, երբ հուսահատությունը վերադառնում է

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Աստված ցանկանում է, որ դու նորից քաջությամբ ոտքի կանգնես, նորից սկսես առաջ գնալ, կյանքը կրկին ընկալես իր ողջ քաղցրությամբ ու գունագեղությամբ։ Որքան էլ մեծ լինեն կյանքիդ տառապանքներն ու կորուստները, հավատա՛, որ Աստված ուզում է մխիթարել ու վերականգնել քեզ։ Արժե այս կյանքն ապրել Նրա հետ և Նրա համար: Աստված լուսավոր ապագա է պատրաստել քեզ համար։

Մենք շարունակում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:

«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։

Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից»։ (Սաղմոս 42․5-6):

Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում․․․

Սիրելի՛ բարեկամ, կյանքում լինում են պահեր, երբ առանց որևէ տրամաբանական բացատրության հուսահատությունը նորից թակում է մեր սրտի դուռը: Ի՞նչ կարող ես անել, երբ կարծում էիր, թե վերջ ես դրել դրան քո կյանքում, իսկ այն վերադառնում է կրկնակի ուժով։

Ես խորապես հավատում եմ, որ այդ պարագայում ամենաարդյունավետ լուծումն այդ մասին Աստծո հետ կիսվելն է։ Խոսիր Նրա հետ, ինչպես կխոսեիր ամենամոտ ընկերոջդ հետ և անկեղծորեն պատմիր Նրան քո բոլոր հոգսերի, անհանգստությունների ու վշտերի մասին։

Դավիթ թագավորը, որին Աստվածաշունչը բնութագրում է որպես Աստծո սրտի համաձայն մարդ, հասկանում էր վերը բերված իրողությունները․ «Հեռացե՛ք ինձնից բոլորդ, ո՛վ անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը» (Սաղմոս 6․8):

Տեր Հիսուս նույնպես անմասն չմնաց տառապանքների ընթացքից․ «Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար։ Դարձյալ, երկրորդ անգամ Հիսուսը գնաց, աղոթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ՝ այդ բաժակն ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող Քո կամքը լինի»։ Եկավ և նրանց դարձյալ քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին» (Մատթեոս 26:41-45):

Երբեմն մենք թուլանում ենք մեր ընթացքի մեջ, բայց հենց այդ պահերին մտածի՛ր Տեր Հիսուսի մասին: Նա այդ ամեն տառապանքը կրեց իմ և քեզ համար, որպեսզի մենք երբե՛ք չհուսահատվենք:

Այո՛, մենք աշակերտներից ավելի լավը չենք և երբեմն նրանց նման մենք էլ թմրում ենք և քնկոտությունը հաղթում է մեզ... Հոգևոր առումով սա կարելի է ձևակերպել, որպես խնդիրներից փախչելը գերադասում դրանց դիմակայելուց:

Սակայն միշտ հիշի՛ր, որ հուսահատությունը ժամանակավոր է: Թույլ մի՛ տուր, որ այն քո մշտական ուղեկիցը դառնա:

«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․1

Եթե դու հավատում ես Քրիստոսին և Նրան ընդունել ես քո կյանքի Տեր և Փրկիչ, ապա քո կյանքի ճանապարհներին դու մենակ չես։ Քո կողքով միշտ Աստված է քայլում, Ով ցանկանում է քեզ լցնել Իր ուժով և զորությամբ, և ոչինչ չի կարող խանգարել քեզ հաջողության հասնելու հարցում:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Հուսահատությունից Ազատվելու Ուղին

Այս հետաքրքիր վերնագրով ընթերցանության ծրագիրը կարդալով, դուք կհանդիպեք մի շարք շատ կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ տրտմածությունը, խռովվածությունը, հույսը, հուսահատությունը․․․։ Եվ կգտնեք այդ խնդիրներից ազատվելու ճանապարհը...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում