ԵՍԹԵՐ 3:10-15

ԵՍԹԵՐ 3:10-15 ՆՎԱԱ

Թագավորն իր ձեռքից հանեց մատանին և այն հանձնեց հրեաների թշնամի՝ ագագացի Ամադաթայի որդի Համանին։ Թագավորն ասաց Համանին. «Քեզ են տրվում արծաթը և ժողովուրդն էլ, որ անես, ինչ որ հաճելի է քեզ»։ Առաջին ամսի տասներեքերորդ օրը կանչվեցին թագավորի գրագիրները, և գրվեց ամբողջովին այնպես, ինչպես որ Համանը պատվիրեց. թագավորի նախարարներին և բոլոր գավառների վրա եղող կուսակալներին, յուրաքանչյուր գավառի և յուրաքանչյուր ազգի իշխաններին՝ իրենց գրով և յուրաքանչյուր ազգի՝ իր լեզվով։ Ասուերոս թագավորի անունով հրովարտակ գրվեց և կնքվեց թագավորի մատանիով։ Եվ սուրհանդակների ձեռքով հրովարտակներ ուղարկվեցին թագավորի բոլոր գավառները, որ մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին, կորցնեն, սպանեն և ոչնչացնեն բոլոր հրեաներին՝ երիտասարդից մինչև ծերը, երեխաներին և կանանց, և նրանց ունեցվածքը հափշտակեն։ Այս գրի պատճենը պետք է տրվեր որպես օրենք՝ հրապարակված բոլոր ազգերի համար ամեն գավառի մեջ, որ նույն օրվա համար պատրաստ լինեն։ Սուրհանդակները դուրս եկան՝ շտապելով թագավորի հրահանգով. և հրամանը Շուշան մայրաքաղաքում տրվեց։ Թագավորն ու Համանը նստեցին խմելու, իսկ Շուշան քաղաքը շփոթված էր։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում