ԵԼՔ Գլուխ ԻԳ
Գլուխ ԻԳ
1 Եւ զհամբաւ սուտ մի՛ #23։1 Եբր. հանցեսընդունիցիս։
Մի՛ հաւանիցիս ընդ անիրաւի՝ լինել վկայ անիրաւ։
2Մի՛ յօժարեսցիս ընդ բազումս ի չարիս։
Մի՛ յաւելուցուս ի բազմութիւն միտել ընդ բազումս առ ի խոտորելոյ զիրաւունս։
3Եւ մի՛ ողորմեսցիս տնանկին ի դատաստանի։
4Եւ եթէ պատահեսցես եզին թշնամւոյ քո, կամ իշոյ նորա մոլորելոյ, դարձուսցես եւ հասուսցես զնա առ նա։ 5Եւ եթէ տեսանիցես զգրաստ #23։5 Եբր. թշնամւոյընկերի քո անկեալ ընդ բեռամբ, մի՛ զանց առնիցես զնովաւ, այլ յարուսցես զնա ընդ նմա։
6Մի՛ խոտորեսցես զիրաւունս տնանկին ի դատաստանի իւրում։ 7#23։7 Եբր. Ի բանէ ստութեանՅամենայն ի զուր բանէ՝՝ ի բաց լինիցիս, եւ զանպարտն եւ զարդարն մի՛ սպանանիցես. #23։7 Եբր. զի ոչ արդարացուցից զամպարիշտնեւ զամպարիշտն մի՛ ապրեցուցանիցես վասն կաշառի՝՝։
8Եւ կաշառ մի՛ առնուցուս. զի կաշառ կուրացուցանէ զաչս համարձակահայեցաց, եւ ապականէ #23։8 Եբր. զբանս արդարոց, կամ, զիրաւունս արդարոցզբանս արդարս՝՝։
9Եւ զպանդուխտն մի՛ նեղիցես. քանզի ճանաչէք դուք զանձինս պանդխտաց. զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին Եգիպտացւոց։
10Զվեց ամ սերմանեսցես զերկիր քո, եւ ժողովեսցես զարմտիս նորա։ 11Եւ յամին եւթներորդի թողութիւն արասցես, եւ հանգուսցես զնա, եւ կերիցեն տնանկք ազգի քո, եւ զմնացեալն ի նոցանէ կերիցեն գազանք վայրի. այնպէս արասցես զայգի քո եւ զձիթենի քո։
12Զվեց օր գործեսցես զգործ քո, եւ յաւուրն եւթներորդի #23։12 Եբր. դադարեսցիս, զի հանգիցէհանգիցէ եզն քո եւ էշ քո, եւ հանգիցէ որդի աղախնոյ քո եւ #23։12 Եբր. պանդուխտնպանդխտին։
13Զամենայն զոր ասացի ձեզ՝ պահեսջիք. եւ զանուն աստուածոց օտարաց մի՛ յիշիցէք, եւ մի՛ լուիցի ի բերանոյ ձերմէ։
14Երիս ժամանակս ի տարւոջ արասջիք ինձ տօնս։ 15Զտօն բաղարջակերացն պահեսջիք. զեւթն օր բաղարջ կերիջիք, որպէս պատուիրեցի ձեզ ըստ ժամանակի ամսոյն կանխոց. զի ի նմա ելէք դուք յերկրէն Եգիպտացւոց. ոչ երեւեսցիս առաջի իմ դատարկաձեռն։ 16Եւ զտօն #23։16 Եբր. հնձոցամարայնոյ, առաջնոյ արմտեաց քոց, #23։16 ՅԵբր. պակասէարասցես զգործոց քոց,՝՝ որ ինչ վարեալ իցէ յանդի քում, եւ զտօն #23։16 Եբր. ժողովելոյ յելսկատարածի ելից՝՝ տարւոյն՝ ի ժողովել գործոց քոց յանդէ։ 17Երիս ժամանակս ի տարւոջ յանդիման լիցի ամենայն արու քո առաջի Տեառն #23։17 Եբր. ԵհովայիԱստուծոյ։
18Եւ մի՛ զոհեսցես ի վերայ խմորոյ զարիւն զոհից #23։18 Եբր. իմոցքոց, եւ մի՛ ագցի ճարպ տօնի իմոյ մինչեւ ցառաւօտ։ 19Զպտուղս առաջին արմտեաց քոց բերցես ի տուն Տեառն Աստուծոյ քո։
Եւ մի՛ եփեսցես #23։19 Եբր. զուլզգառն ի կաթն մօր իւրոյ։
20Եւ ահա ես առաքեմ զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, զի պահեսցէ զքեզ ի ճանապարհի. որպէս զի տարցի զքեզ յերկիրն՝ զոր պատրաստեցի քեզ։ 21Զգոյշ լեր անձին քում եւ լուիցես նմա, եւ մի՛ անհաւան լինիցիս նմա. զի ոչ #23։21 Եբր. թողուցու զյանցանս ձերխորշիցի ի քէն՝՝, քանզի անուն իմ ի վերայ նորա է։ 22Եւ եթէ լսելով լուիցես ձայնի իմում, եւ արասցես զամենայն զոր ինչ ասացի քեզ, եղէց թշնամի թշնամեաց քոց, եւ հակառակ կացից հակառակորդաց քոց։ 23Զի երթիցէ հրեշտակ իմ առաջնորդ քեզ, եւ տարցի զքեզ առ Ամովրհացին եւ Քետացի եւ Փերեզացի եւ Քանանացի եւ #23։23 ՅԵբր. պակասէԳերգեսացի եւ՝՝ Խեւացի եւ Յեբուսացի, եւ սատակեցից զնոսա։ 24Մի՛ պագանիցես երկիր աստուածոց նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա, եւ մի՛ առնիցես ըստ գործոց նոցա. այլ քակելով քակեսցես զնոսա, եւ մանրելով մանրեսցես զարձանս նոցա։ 25Եւ պաշտեսցես զՏէր Աստուած քո, եւ #23։25 Եբր. օրհնեսցէօրհնեցից զհաց քո եւ զջուր քո, եւ դարձուցից ի ձէնջ զախտ։ 26Եւ մի՛ եղիցի անսերմն եւ ամուլ յերկրի քում. զթիւ աւուրց քոց լցուցից։ 27Եւ զահ իմ առաքեցից առաջնորդել քեզ, եւ զարհուրեցուցից զամենայն ազգս յորս մտանիցես ի նոսա, եւ տաց զամենայն հակառակորդս քո փախստականս։ 28Եւ առաքեցից առաջի քո զպիծակ, եւ մերժեսցէ #23։28 ՅԵբր. պակասէզԱմովրհացին եւ՝՝ զԽեւացին եւ զՔանանացին եւ զՔետացին յերեսաց քոց։ 29Եւ ոչ մերժեցից զնոսա յերեսաց քոց ի միում ամի, զի մի՛ երկիրն անապատ լինիցի, եւ բազմանայցեն ի վերայ քո գազանք երկրին։ 30Առ սակաւ սակաւ մերժեցից զնոսա ի քէն, մինչեւ աճեսցես եւ ժառանգեսցես զերկիր։ 31Եւ եդից զսահմանս քո ի Կարմիր ծովէ մինչեւ ի ծովն Փղշտացւոց, եւ յանապատէն մինչեւ ի գետն մեծ Եփրատ. եւ մատնեցից ի ձեռս ձեր զբնակիչս երկրին, եւ մերժեցից զնոսա ի քէն։ 32Եւ դու մի՛ դնիցես ընդ նոսա եւ ընդ դիս նոցա ուխտ։ 33Եւ մի՛ բնակեսցեն յերկրի քում, զի մի՛ յանցուցանիցեն զքեզ առ իս. զի եթէ ծառայեսցես դից նոցա, նոքա լիցին քեզ ի գայթագղութիւն։
Currently Selected:
ԵԼՔ Գլուխ ԻԳ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018