ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:24-26
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:24-26 ՆԷԱ
բայց ձրի արդարացվում են նրա շնորհով, Քրիստոս Հիսուսով իրագործված փրկության միջոցով։ Աստված նրան առաջադրեց որպես քավության միջոց իր արյամբ, հավատի ճանապարհով, ապացույց իր արդարության անցյալում՝ Աստծու համբերության ժամանակ գործված մեղքերի թողության համար, ապացույց իր արդարության ներկա ժամանակում՝ ցույց տալով, որ ինքն արդար է և արդարացնում է նրան, ով հավատում է Հիսուսին։