ՀԵՍՈՒ 6
6
Երիքովի գրավումը
1Երիքովն ամուր փակված և ամրացված էր Իսրայելի որդիների պատճառով. ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից և ոչ ոք ներս չէր մտնում։ 2Տերը Հեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մեջ գտնվող թագավորին և մարտիկներին։ 3Դու բոլոր մարտիկներով շրջապատի՛ր քաղաքը սրբազան փողերով, և երբ լսեք եղջերափողի ձայնը և հնչեցնեք փողերը, շրջապատե՛ք քաղաքը և բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտո՛ւյտ տվեք մեկ անգամ։ Այսպես արե՛ք վեց օր։ 4Տապանակի առջևից գնացող յոթ քահանա թող վերցնեն տոնական յոթնափող եղջերափողերը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտույտ տվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը, 5և առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնահատակ կկործանվեն, ամբողջ ժողովուրդը կմտնի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։
6Նավեի որդի Հեսուն գնաց քահանաների մոտ և ասաց նրանց. «Վերցրե՛ք Ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ տոնական եղջերափողեր առած՝ թող գնան Տիրոջ տապանակի առջևից»։ 7Նա ասաց նրանց. «Կարգադրե՛ք ժողովրդին, որ գնան, շրջապատեն քաղաքը։ Մարտիկներն էլ զինված թող գնան Տիրոջ տապանակի առջևից։ 8Եվ երբ պատվիրեց ժողովրդին, յոթ քահանաները, որ կրում էին յոթ սրբազան փողերը, նույնպես անցան Տիրոջ առաջ և ուժգին հնչեցրին փողերը։ Տիրոջ Ուխտի տապանակը գնում էր նրանց հետևից, 9մարտիկներն ընթանում էին առջևից, իսկ քահանաները և եղջերափողերը հնչեցնողները՝ որպես վերջապահներ, գնում էին Տիրոջ տապանակի հետևից՝ հնչեցնելով եղջերափողերը»։ 10Իսկ ժողովրդին Հեսուն պատվիրեց և ասաց. «Մի՛ աղաղակեք, թող ոչ ոք չլսի ձեր ձայնը, և ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից, մինչև այն օրը, երբ ես ինքս կազդարարեմ ձեզ աղաղակել, և ապա կաղաղակեք»։ 11Եվ Տիրոջ Ուխտի տապանակը, պտտվելով քաղաքի շուրջը, նորից գնաց բանակատեղի և իջևանեց այնտեղ։
12Երկրորդ օրը՝ առավոտյան, Հեսուն վեր կացավ, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը, 13յոթ քահանաները վերցրին յոթ նվիրական փողերը և ընթացան Տիրոջ առջևից։ Քահանաները հնչեցրին փողերն ու մնացյալ ամբողջ բազմության հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ Ուխտի տապանակի հետևից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում և հնչեցնում էին եղջերափողերը։ 14Երկրորդ օրն էլ մեկ անգամ մոտիկից պտտվեցին քաղաքի շուրջը և դարձյալ եկան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։ 15Իսկ յոթերորդ օրը լուսաբացին վեր կացան և նույն ձևով քաղաքի շուրջը պտտվեցին յոթ անգամ։ 16Յոթերորդ անգամ պտտվելիս քահանաները հնչեցրին փողերը, և Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Այժմ աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը մեր ձեռքը հանձնեց։ 17Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ նզովված պիտի լինի Զորությունների Տիրոջից։ Ազատե՛ք միայն պոռնիկ Ռահաբին և այն ամենը, ինչ նրա տանը կա, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած հետախույզներին։ 18Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե ցանկանաք մի բան վերցնել այդ նզովվածից և Իսրայելի որդիների բանակը նզովքի ենթարկեք և կործանեք մեզ։ 19Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը և երկաթը Տիրոջն են պատկանելու և Տիրոջ գանձարանը պիտի մտնեն»։
20Ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ և ուժգին աղաղակով, պարիսպն ընկավ շուրջանակի, և ժողովուրդը բարձրացավ մտավ քաղաք. ամեն մեկը գնում էր ուղիղ իր դիմացը. քաղաքը գրավեցին 21և նզովեցին այն։ Ինչ որ կար քաղաքում՝ այր թե կին, երիտասարդ թե ծեր, արջառ, ոչխար և էշ, բոլորը սրի քաշեցին։
22Երկիրը հետախուզող երկու երիտասարդներին Հեսուն ասաց. «Մտե՛ք այն պոռնիկ կնոջ տունը և, ինչպես որ երդվել եք, այնտեղից հանե՛ք նրան ու այնտեղ գտնվողներին և այն ամենը, ինչ որ նա ունի»։ 23Եվ երկու երիտասարդները, որոնք հետախուզել էին քաղաքը, մտան այն կնոջ տունը, հանեցին պոռնիկ Ռահաբին, ինչպես նաև նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքն ու նրա ամբողջ ազգատոհմին և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակից դուրս։ 24Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրվեց հրով, բացի ոսկուց, արծաթից, պղնձից և երկաթից, որ Տիրոջ գանձարանը մտցրին։ 25Պոռնիկ Ռահաբին, նրա հայրական տունը և նրա ամբողջ ունեցվածքը փրկեց Հեսուն։ Ռահաբը բնակվեց Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև թաքցրեց այն հետախույզներին, որոնց Հեսուն այն օրն ուղարկել էր Երիքովը հետախուզելու։
26Հեսուն այդ օրը նզովեց Երիքովը և ասաց.
«Տիրոջ առաջ անիծյալ լինի այն մարդը,
որ կվերականգնի Երիքով քաղաքը,
նրա հիմքերը իր անդրանիկ որդու վրա կդնի,
նրա պարիսպների դարպասները՝ իր կրտսեր որդու»։
Այդպես էլ արեց Ազան Բեթելացին. իր անդրանիկի՝ Աբիրոնի վրա դրեց նրա հիմքերը և իր փրկված կրտսերի վրա կանգնեցրեց նրա դարպասները։
27Տերը Հեսուի հետ էր, և նրա անունը տարածվեց ամբողջ երկրում։
Currently Selected:
ՀԵՍՈՒ 6: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: