ՀԵՍՈՒ 5
5
Թլփատություն Գաղգաղայում
1Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։
2Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Գայլախազ քարից դանա՛կ շինիր և նստի՛ր, թլփատի՛ր Իսրայելի որդիներին»։ 3Հեսուն գայլախազ քարից դանակներ շինեց և թլփատեց Իսրայելի որդիներին այն վայրում, որ կոչեց Անթլփատների բլուր։ 4Այդպես Հեսուն թլփատեց Իսրայելի այն որդիներին, որոնք ճանապարհին էին ծնվել և չէին թլփատվել Եգիպտոսից դուրս գալուց հետո. բոլորին էլ թլփատեց Հեսուն։ Ահա ա՛յս ժողովուրդն է, որոնց թլփատեց Հեսուն. Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին։ Որովհետև բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին։ 5Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր, իսկ բոլոր նրանք, ովքեր Եգիպտոսից դուրս գալուց հետո ճանապարհին՝ անապատում էին ծնվել, չէին թլփատվել։ 6Քանի որ իսրայելացիները քառասուներկու [𝕸 քառասուն] տարի շրջեցին անապատում, Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկները, որոնք չէին հնազանդվել Աստծու պատվիրաններին, մահացել էին։ Նրանց համար Տերը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա նրանց, մի երկիր, որ կաթ և մեղր է բխեցնում։ 7Եվ նրանց փոխարեն տարավ նրանց որդիներին, որոնց թլփատեց Հեսուն։ Սրանք անթլփատ էին, քանի որ ճանապարհին չէին թլփատվել։
8Երբ ամբողջ ժողովուրդը թլփատվեց, հանգիստ առնելով մնացին բանակում, մինչև որ ապաքինվեցին։ 9Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր ձեր վրայից վերացրեցի եգիպտացիների նախատինքը»։ Եվ այդ տեղի անունը կոչեց Գաղգաղա. այդպես է կոչվում մինչև այսօր։ 10Այնտեղ իջևանեցին Իսրայելի որդիները։
Իսրայելի որդիները Երիքովի արևելյան կողմում գտնվող դաշտում ամսվա տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Զատիկ արեցին։ 11Եվ առավոտյան այդ երկրի ցորենից բաղարջ և նոր հասած բերք կերան։ 12Այդ օրը՝ այդ երկրի ցորենից ուտելուց հետո, մանանան դադարեց, և Իսրայելի որդիներն այլևս մանանա չգտան։ Եվ այդ տարի նրանք հավաքեցին փյունիկեցիների երկրի պտուղը։
Տիրոջ բանակի զորավարը
13Երբ Հեսուն Երիքովում էր, բարձրացնելով իր աչքերը՝ տեսավ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Հեսուն մոտեցավ և ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։ 14Նա ասաց. «Ես Տիրոջ զորքի զորավարն եմ և նոր եկա»։ Հեսուն երեսնիվայր գետնին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Տե՛ր, ի՞նչ հրաման կտաս քո ծառային»։ 15Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Ոտքերիցդ հանի՛ր կոշիկները, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։
Currently Selected:
ՀԵՍՈՒ 5: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: