Բ ՕՐԵՆՔ 34
34
Մովսեսի մահը
1Մովսեսը Մովաբի հովտից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փոգովրի գագաթը, որ գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան, 2Նեփթաղիմի ամբողջ երկիրը, Եփրեմի ու Մանասեի ամբողջ երկիրը, Հուդայի ամբողջ երկիրը մինչև հեռավոր ծովը, 3անապատն ու շրջակայքը Երիքովի՝ Արմավենիների քաղաքի, մինչև Սեգովր։ 4Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս է այն երկիրը, որ երդվելով Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասել եմ. “Քո հետնորդներին եմ տալու դա”։ Այս երկիրը ցույց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու»։ 5Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց Մովաբի երկրում, Տիրոջ խոսքի համաձայն։ 6Նրան թաղեցին Գայիում, Փոգովրի տան մոտ, և ոչ ոք մինչև այսօր չգիտի, թե որտե՛ղ է նրա գերեզմանը։ 7Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։
8Իսրայելի որդիները Մովաբի հովտում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, երեսուն օր ողբացին։ Եվ վերջացան Մովսեսի սգո լացի օրերը։
9Նավեի որդի Հեսուն լցվեց իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա։ Եվ Իսրայելի որդիները հնազանդվեցին նրան և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
10Իսրայելում այլևս Մովսեսի նման մարգարե չելավ, մարդ, որը տեսավ Տիրոջը՝ երես առ երես, 11որը կատարեց այն հրաշքներն ու նշանները, երբ Տերը նրան ուղարկեց՝ կատարելու եգիպտացիների երկրում փարավոնի ու նրա պաշտոնյաների վրա և նրա ողջ երկրում. 12այն մեծամեծ հրաշագործությունները, որ արեց Մովսեսն Իսրայելի որդիների առջև Տիրոջ հզոր ձեռքով և բարձր բազուկով։
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 34: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն