ԵԶԵԿԻԵԼ 37:1-3
ԵԶԵԿԻԵԼ 37:1-3 ՆՎԱԱ
Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ, և նա ինձ դուրս հանեց Տիրոջ Հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքն էր ոսկորներով։ Եվ ինձ պտտեցրեց նրանց վրա չորս կողմը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին և ահա շատ չոր էին։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։