YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 8

8
Աստծու փառքը և մարդու արժանիքը
Երգողների գլխավորին։ Հնձանի երգերի եղանակով։ Դավթի սաղմոս։
1Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա, որ քո փառքը երկնքից վեր դրեցիր։
2Երեխաների և կաթնակերների բերանով զորությունդ հաստատեցիր քո թշնամիների դեմ, որ լռեցնես թշնամուն և վրեժխնդիր լինողին։
3Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,
4Էլ ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ խնամք ես տանում նրա նկատմամբ.
5Նրան մի քիչ ցածրացրիր երկնային էակներից,#8.5 Եբր. աստվածներ, գրբ. հրեշտակներ։ բայց փառքով ու պատվով պսակեցիր նրան։
6Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա. ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ՝
7Բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները,
8Երկնքի թռչուններն ու ծովի ձկները, և ինչ որ անցնում է ծովի ճանապարհներով։
9Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy