YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 129

129
Աղոթք Իսրայելի թշնամիների դեմ
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1Թող Իսրայելն ասի.
«Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից.
2Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից, բայց չհաղթեցին ինձ։
3Հերկողները հերկեցին իմ թիկունքի վրա և երկար շարեցին իրենց ակոսները»։
4Տերն արդար է. նա կտրտեց ամբարիշտների պարանները։
5Ամոթահար կլինեն և ետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։
6Կտուրի խոտի պես կլինեն, որ չորանում է դեռ չհնձած։
7Հնձողը նրանից չի լցնում իր ձեռքը, և ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։
8Եվ անցնողներն էլ չեն ասում. «Տիրոջ օրհնությունը ձեզ վրա լինի, օրհնում ենք ձեզ Տիրոջ անունով»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy