YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 5

5
Մեղքի զոհ պահանջող պարագաներ
1«Եթե մի մարդ մեղանչի ու մեկի երդումի ձայնը լսի և վկա լինի, կամ տեսել է կամ գիտե, եթե չհայտնի, այդ ժամանակ իր հանցանքը կկրի։ 2Կամ մի մարդ անմաքուր բանի կամ անմաքուր գազանի դիակին, կամ անմաքուր անասունի դիակին, կամ անմաքուր սողունի դիակին դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, ապա նա անմաքուր և հանցավոր է։ 3Կամ մարդու անմաքրության, անմաքուր անող որևէ անմաքրության դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա հանցավոր կլինի։ 4Կամ մեկը շրթունքներով անմտորեն երդում անի (ինչպես որ մարդ երդվելով դատարկ բաներ է խոսում) չարիք կամ բարիք գործելու համար, և ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա այդ բանի մեջ հանցավոր կլինի։ 5Ու եթե այսպիսի բաներից մեկի մեջ հանցավոր լինի, թող խոստովանի իր գործած մեղքը։ 6Նա իր գործած մեղքի համար իր հանցանքի զոհ թող մատուցի Տիրոջը իր հոտերից մի էգ գառ կամ մի էգ ուլ, և քահանան նրան քավություն կանի նրա գործած մեղքի համար։
7Իսկ եթե նա կարողություն չունենա ոչխար կամ այծ բերելու, իր գործած հանցանքի համար թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ մատուցի Տիրոջը՝ մեկը որպես մեղքի զոհ, մյուսը՝ ողջակեզ։ 8Դրանք թող բերի քահանայի մոտ և նախ մատուցի այն, որ մեղքի զոհաբերություն է. դրա գլուխը ոլորի վզից, բայց չպոկի։ 9Եվ մեղքի զոհի արյունից շաղ տա զոհասեղանի մի կողմում, իսկ մնացած արյունը քամվի զոհասեղանի պատվանդանին. սա մեղքի զոհ է։ 10Իսկ մյուսն ըստ կանոնի ողջակեզ անի։ Քահանան նրան քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի։
11Իսկ եթե նա կարողություն չունենա երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերելու, այն ժամանակ մեղք գործողը իր ընծայի համար թող բերի մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր մեղքի զոհի համար։ Դրա վրա ո՛չ յուղ լցնի և ո՛չ էլ կնդրուկ դնի, որովհետև դա մեղքի զոհ է։ 12Այն թող բերի քահանայի մոտ, և քահանան դրանից մի լիքը բուռ վերցնի իբրև հիշատակ և այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցված զոհաբերությունների հետ։ Դա մեղքի զոհ է։ 13Քահանան այդպես քավություն կանի նրան այդպիսի բաներից մեկում գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի, իսկ մնացածը կպատկանի քահանային, հացի ընծայի նման»։
Հատուցման զոհ
14Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 15«Եթե մեկը հանցանք գործի և մեղանչի Տիրոջ սուրբ բաների հանդեպ, իր հանցանքի զոհի համար իր հոտերից անարատ խոյ թող մատուցի Տիրոջը քո գնահատած արծաթի սիկղի արժողությամբ՝ ըստ սրբարանի սիկղի։ 16Եվ հատուցի սուրբ բաներին իր հասցրած վնասը. դրան ավելացնի հինգերորդ մասը և այն տա քահանային։ Քահանան հանցանքի զոհի խոյով քավություն կտա նրան, և թողություն կլինի նրան։
17Եթե մեկը մեղանչի և խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, թեև անգիտակցաբար, որ չպետք է արվեր, նա հանցավոր է և պետք է կրի իր անօրենությունը։ 18Նա իր հոտերից քահանայի մոտ թող բերի անարատ մի խոյ՝ ըստ քո գնահատության, որպես հանցանքի զոհ, և քահանան քավություն անի նրան անգիտակցաբար գործած նրա հանցանքի համար, և նրան թողություն կլինի։ 19Սա հանցանքի զոհ է, որովհետև նա հանցավոր է Տիրոջ առաջ»։

Currently Selected:

ՂԵՎՏԱԿԱՆ 5: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy