YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 6

6
Մեծ պատվիրանը
1«Սրանք են այն պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրեց սովորեցնել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր մտնելու եք այն ժառանգելու համար, 2որպեսզի վախենաս քո Տեր Աստծուց և պահես նրա բոլոր կանոններն ու պատվիրանները, որ ես պատվիրում եմ քեզ, թե՛ դու, թե՛ քո որդիները և թե՛ քո որդիների որդիները քո կյանքի բոլոր օրերին, որ քո օրերը երկար լինեն։ 3Արդ, ո՛վ Իսրայել, լսի՛ր և զգո՛ւյշ եղիր, որ կատարես դրանք, որպեսզի լավ լինի քեզ համար, և դուք շատ բազմանաք այն երկրում, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես որ քո հայրերի Տեր Աստվածը խոստացավ քեզ։
4Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Տեր Աստվածը՝ Տերը, մեկ է։ 5Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ ուժով։ 6Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։ 7Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։ 8Դրանք որպես նշան կապի՛ր քո ձեռքին, դրանք ճակատանոց թող լինեն քո աչքերի միջև։ 9Դրանք նաև գրի՛ր քո տան դրանդիների վրա և քո դռների վրա։
Զգուշացում անհնազանդության դեմ
10Երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին երդվեց, որ տա քեզ, մեծ և գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, 11և ամեն տեսակ բարիքներով լեցուն տներ, որոնք դու չես լցրել, և փորված ջրհորներ, որոնք դու չես փորել, այգիներ և ձիթենիներ, որոնք դու չես տնկել, և երբ ուտես ու կշտանաս, 12զգո՛ւյշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը, որ քեզ հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։ 13Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։ 14Չգնաք օտար աստվածների՝ ձեր շուրջը գտնվող ժողովուրդների աստվածների հետևից, 15որովհետև քո Աստվածը, որ քո մեջ է, նախանձոտ Աստված է. միգուցե Տեր Աստծու բարկությունը բորբոքվի քո դեմ, և քեզ վերացնի երկրի երեսից։
16Ձեր Տեր Աստծուն չփորձեք, ինչպես որ փորձեցիք Մասսայում։ 17Զգուշությա՛մբ պահեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, նրա վկայություններն ու կանոնները, որ պատվիրել է ձեզ։ 18Կկատարես, ինչ որ ուղիղ է և հաճելի Տիրոջ առաջ, որպեսզի լավ լինի քեզ համար, և դու մտնես ու ժառանգես այն լավ երկիրը, որ Տերը երդումով խոստացավ քո հայրերին, 19որպեսզի քո բոլոր թշնամիներին հալածես քո առջևից, ինչպես որ ասաց Տերը։
20Երբ վաղը քո որդին քեզ հարցնի և ասի, թե՝ “Ի՞նչ են այդ պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ մեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ”, 21այն ժամանակ քո որդուն կասես. “Մենք Եգիպտոսում փարավոնի ծառաներն էինք, և Տերը հզոր ձեռքով մեզ դուրս հանեց։ 22Տերը նաև մեծ և սոսկալի նշաններ ու հրաշքներ կատարեց մեր աչքերի առջև Եգիպտոսի դեմ, փարավոնի դեմ ու նրա ամբողջ տան դեմ։ 23Նա մեզ դուրս հանեց այնտեղից, որպեսզի բերի այն երկիրը, որ երդումով խոստացել էր մեր հայրերին, որ կտա մեզ։ 24Տերը մեզ պատվիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք և վախենանք մեր Տեր Աստծուց, որպեսզի միշտ լավ լինի մեզ համար, և ողջ պահի մեզ, ինչպես որ այսօր։ 25Մեզ համար արդարություն կլինի, եթե մենք զգուշությամբ կատարենք այս բոլոր պատվիրանները մեր Տեր Աստծու առաջ, ինչպես որ նա պատվիրել է մեզ”»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 6: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy