բայց կենդանի եմ ես, եւ կենդանի է անուն իմ,՝՝ եւ լցցեն փառք Տեառն զամենայն երկիր. զի ամենայն արք՝ որ տեսին զփառսն իմ եւ զնշանս զոր արարի ես յԵգիպտոս եւ յանապատիս յայսմիկ, եւ փորձեցին զիս այս տասն անգամ, եւ ոչ լուան ձայնի իմում, թէ տեսանիցեն զերկիրն զոր երդուայ հարցն նոցա. այլ որդիք նոցա որ են աստ ընդ իս, որ ոչ գիտեն զչար կամ զբարի, ամենայն մանուկ տխմար, նոցա տաց զերկիրն.՝՝ եւ ամենեքին որ բարկացուցին զիս՝ ոչ տեսցեն զնա.