1
Մարկոս 9:23
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Հիսուսը նրան ասաց. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»։
เปรียบเทียบ
สำรวจ Մարկոս 9:23
2
Մարկոս 9:24
Այդժամ տղայի հայրն աղաղակեց ու արտասուքով ասաց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը»։
สำรวจ Մարկոս 9:24
3
Մարկոս 9:28-29
Եվ երբ նա տուն մտավ, աշակերտները նրան առանձին հարցրին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։ Եվ նա ասաց նրանց. «Այդ դիվային սերնդին ոչ ոք այլ կերպ չի կարող դուրս հանել, եթե ոչ աղոթքով ու ծոմով»։
สำรวจ Մարկոս 9:28-29
4
Մարկոս 9:50
Աղը լավ բան է, իսկ եթե աղն իր աղիությունը կորցնի, ինչպե՞ս այն կվերագտնեք։ Ձեր անձի մեջ ա՛ղ ունեցեք ու իրար հետ խաղաղության մե՛ջ եղեք»։
สำรวจ Մարկոս 9:50
5
Մարկոս 9:37
«Ով այսպիսի երեխաներից մեկին ընդունում է իմ անունով, ի՛նձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին, այլ ոչ ինձ»։
สำรวจ Մարկոս 9:37
6
Մարկոս 9:41
Ով հանուն ինձ ձեզ մի բաժակ ջուր տա, քանի որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։
สำรวจ Մարկոս 9:41
7
Մարկոս 9:42
Իսկ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում են ինձ, նրա համար ավելի լավ կլինի, եթե վզից մի աղացքար կախվի, ու նա ծովը գցվի։
สำรวจ Մարկոս 9:42
8
Մարկոս 9:47
Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն. քեզ համար ավելի լավ է, որ մեկ աչքով Աստծու արքայություն մտնես, քան երկու աչք ունենաս ու կրակի գեհենն ընկնես.
สำรวจ Մարկոս 9:47
หน้าหลัก
พระคัมภีร์
แผนการอ่าน
วิดีโอ