1
Մատթեոս 7:7
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի.
เปรียบเทียบ
สำรวจ Մատթեոս 7:7
2
Մատթեոս 7:8
որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։
สำรวจ Մատթեոս 7:8
3
Մատթեոս 7:24
Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։
สำรวจ Մատթեոս 7:24
4
Մատթեոս 7:12
Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։
สำรวจ Մատթեոս 7:12
5
Մատթեոս 7:14
Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները։
สำรวจ Մատթեոս 7:14
6
Մատթեոս 7:13
Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։
สำรวจ Մատթեոս 7:13
7
Մատթեոս 7:11
Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։
สำรวจ Մատթեոս 7:11
8
Մատթեոս 7:1-2
«Մի՛ դատեք, որ չդատվեք. որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։
สำรวจ Մատթեոս 7:1-2
9
Մատթեոս 7:26
Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։
สำรวจ Մատթեոս 7:26
10
Մատթեոս 7:3-4
Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ "Թող շյուղն աչքիդ միջից հանեմ", երբ ահա քո աչքի մեջ գերան կա։
สำรวจ Մատթեոս 7:3-4
11
Մատթեոս 7:15-16
Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։
สำรวจ Մատթեոս 7:15-16
12
Մատթեոս 7:17
Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։
สำรวจ Մատթեոս 7:17
13
Մատթեոս 7:18
Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։
สำรวจ Մատթեոս 7:18
14
Մատթեոս 7:19
Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։
สำรวจ Մատթեոս 7:19
หน้าหลัก
พระคัมภีร์
แผนการอ่าน
วิดีโอ