Ապրի՛ր իմաստալից կյանքSample

«Եղե՛ք գործող վկա»
Իմանալու համար, թե ինչպես մեր առօրյա աշխարհում լինենք գործող վկաներ, պետք է հասկանանք, թե ինչ է Աստված ցանկանում, որ ուրիշները տեսնեն մեր կյանքում։ Կարճ պատասխանն, իհարկե, Հիսուսն է։ Բայց ի՞նչ է դա նշանակում։
Հիսուսը տրամադրեց կատարյալ օրինակ, թե ինչպես է Աստված ցանկանում, որ ապրենք։ Մինչ Հիսուսն ապրում էր աշխարհի վրա Իր երկրային կյանքը ավելի տարբեր, քան հիմա է, Նա մարմնավորեց Աստծո լիակատար բնավորությունը և տրամադրեց պատշաճ օրինակ՝ մեր ժամանակակից աշխարհի համար։
Աստված փափագում է Իր բնավորությունը զարգացնել մեր կյանքում և որ այն տեսանելի լինի ուրիշներին։ Սրան կարելի է հասնել միայն Հիսուսի հետ մեր անձնական հարաբերությունների միջոցով։ Հիսուսն ասաց․
«Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:5
«Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:8
Ճիշտ այնպես, ինչպես որթատունկի վրա մնացող և իր կյանքը դրանից քաղող ճյուղն է պտուղ տալիս, այդպես էլ մենք, երբ մնում ենք Հիսուսի հետ հարաբերությունների մեջ, պտուղ ենք տալիս, կամ մարդկանց հանդեպ դրսևորում Աստծո բնավորությունը մեր կյանքի միջոցով։
«Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա»։
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 5:22-23
Երբ Աստծո բնավորությունը՝ Իր սերը, ուրախությունը, խաղաղությունը, համբերատարությունը, սիրալիրությունը, բարությունը, հավատարմությունը, հեզությունն ու ինքնակառավարումը գործում է մեր մեջ և մեր միջոցով, մենք դառնում ենք գործող վկաներ մեր առօրյա կյանքում։
Այնպես, ինչպես Հիսուսի ժամանակներում էր, նույնպես էլ մեր կյանքում Աստծո բնավորության արտաքին, եռանդուն արտահայտումը՝ Սուրբ Հոգու պտուղը անսխալական է։ Սա գրավում է թե՛ քրիստոնյաների և թե՛ անհավատների ուշադրությունը և հազվադեպ չէ, որ մարդիկ հարցնում են դրա մասին։
«Այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի»։
Ա ՊԵՏՐՈՍ 3:15
Պատրա՛ստ եղեք։ Ինչ-որ մեկը գուցե նկատի և հարցնի ձեզ, երբ դուք ամենաքիչն եք սպասում դրան։ Ձեր փրկության հարցում և ձեր կյանքում Աստծո հիասքանչ, շարունակական աշխատանքի վերաբերյալ սեփական վկայությունը մեծ սկզբնակետ է։ Նույն կերպ այս գիրքը մեկ այլ միջոց է, որ կարող եք կիրառել՝ ինչ-որ մեկին օգնելու պարզորեն հասկանալ Աստծո սիրո և փրկության հիասքանչ ուղերձը, որը հասանելի է բոլորին։
About this Plan

Ուրախ, իմաստալից ապրելու հիմքում ընկած են հարաբերությունները, սերը և հավատը։ Եթե դուք փնտրում եք ձեր կյանքի համար Աստծո ծրագրի առավել պարզ նկարագրություն, ապա օգտվե՛ք այդ ծրագրից, որպեսզի կարողանաք կենտրոնանալ ձեր փնտրտուքների և հայտնաբերումների վրա։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և հաջողության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Related Plans

Sowing God's Word

40 Rockets Tips - Workplace Evangelism (31-37)

A Mother's Heart

Messengers of the Gospel

Moses: A Journey of Faith and Freedom

Built for Impact

Connecting With the Heart of Your Child

Live the Word: 3 Days With Scripture

Multivitamins - Fuel Your Faith in 5-Minutes (Pt. 3)
