1
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:5
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։
比較
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:5で検索
2
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:4
Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ Ինչպես որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:4で検索
3
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:7
Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:7で検索
4
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:16
Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:16で検索
5
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:13
Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:13で検索
6
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:2
Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր որթաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:2で検索
7
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:12
Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:12で検索
8
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:8
Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:8で検索
9
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:1
«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:1で検索
10
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:6
Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որթաճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:6で検索
11
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:11
Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:11で検索
12
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:10
Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:10で検索
13
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:17
Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:17で検索
14
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:19
Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր. բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:19で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ