Քո կյանքի ամենակարևոր որոշումըՕրինակ

«Ջրային Մկրտություն․ փոփոխված կյանքի հանրային հայտարարում»
Ջրային մկրտությունը կարևոր միջոց է հանրայնորեն հայտարարելու ձեր փրկությունը։ Ջրային մկրտությունը տոնում է հին կենսակերպի ավարտը և նոր կյանքի սկիզբը։ Հիսուսը ուսուցանեց ջրային մկրտության կարևորությունը Իր առաքյալներին՝ նախքան հարությունից հետո Իր՝ երկինք համբարձվելը։ Նա ասաց․
«Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»։ Մատթեոս 28։19
Ամբողջ Նոր Կտակարանում, կան մկրտվող հավատացյալների անհամար պատմություններ։ Ջրային մկրտությունն ունի կարևոր խորհուրդ և՛ մկրտվողի համար, և՛ նրանց, ովքեր դիտորդի դերում են։ Ջրային մկրտությունը հանրայնորեն լուսաբանում է․ ձեր նախկին կյանքի ավարտը՝ ջրի մեջ ընկղմվելով, Քրիստոսում ձեր նոր կյանքի սկիզբը՝ ջրից դուրս գալով սրբված, մաքրված, և Աստծո մեջ նոր ստեղծագործություն դարձած։
Ղուկասի 3-րդ գլխի 3-րդ համարը ներկայացնում է մկրտությունը որպես «ապաշխարության մկրտություն» և ընդգծում է կարևորությունը հանրայնորեն հայտարարելու, որ մենք թողել ենք մեր նախկին կյանքը և մեղքը։ Չնայած, որ ջրային մկրտությունը չի փրկում մեզ, և ոչ էլ ծածկում մեր մեղքը, այնուամենայնիվ այն ներկայացնում է մեր Քրիստոնեական կյանքի քննադատական բաժինը՝ հայտարարությունը, որ դուք նոր ստեղծագործություն եք, փոփոխված կյանք։ Եթե կար մեկը, ով ամենևին կարիք չի ունեցել այս հայտարարություննանելու, ապա դա Հիսուսն էր, ով ապրել է անմեղ կյանք այստեղ՝ երկրի վրա։ Բայց Ղուկաս 3։21 համարում ասվում է․
«Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսն էլ մկրտվեց»։ Ղուկաս 3։21
Հիսուսը մկրտվեց, որպեսզի մենք էլ հետևենք Իր օրինակին։ Ջրային մկրտության կարևորությունը չի կարող չափազանցված լինել։ Եթե դուք դեռ չեք մկրտվել, ապա պետք է համարեք այն առաջնահերթություն։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ մեր փրկության հանրային հայտարարությունն անել և շատ Աստվածաշնչին հավատացող եկեղեցիներ տրամադրում են շատ հնարավորություններ ջրային մկրտության իրականացման համար։ Հիսուսի օրինակին հետևելը միշտ էլ հաղթական հիմնավորում է։ Աստված առատապես կօրհնի և կվարձատրի ձեզ ձեր հավատարմության և Իրեն հնազանդվելու համար։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին

Կյանքում մեր որոշումների մեծ մասը որևէ նշանակություն է ունենում։ Այնուամենայնիվ, միայն մեկն է, որ ամենանշանակալիցն է։ Եթե փնտրում ես պարզ ուղեցույց՝ ավելի խորը հասկանալու այս արտսովոր որոշումը, որն է Աստծո, փրկության ձրի պարգևը, ապա սկսի՛ր այստեղից։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվածության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy
Հարակից ծրագրեր

Սուրբ ծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց

Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով

Աստծու բարությունը մեղրից էլ քաղցր է

Աստծու արդարությունը մեր ապահովությունն է

Դու նրանց հույսն ես․․․

Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ

Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է

Քո անհուսության բժշկությունը
