Քո կյանքի ամենակարևոր որոշումըՕրինակ

Քո կյանքի ամենակարևոր որոշումը

ՕՐ 3 6-ից

«Մենք բոլորս Փրկչի կարիք ունենք»

Երբ Աստված արարեց Ադամին և Եվային, Նա նրանց առանց մեղքի ստեղծեց և Իր հետ կատարյալ հարաբերությունների մեջ։ Երբ Ծննդոց 3-րդ գլխում նրանք չհնազանդվեցին Աստծո հրամանին, մեղքը մտավ նրանց կյանք և նույն կերպ նաև ողջ մարդկության մեջ։ Հռոմեացիներին ուղղված 3-րդ գլխի 23-րդ համարը նկարագրում է Ադամի և Եվայի որոշման հեռուն գնացող ազդեցությունը։

«Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից»։ Հռոմեացիներին 3։23

Ոչ ոք ազատ չէ մեղքից և դրա ազդեցությունից․ մեզնից ամեն մեկը մեղավոր է։ Որպես հետևանք, մենք բոլորս Աստծուց բաժանված ենք։ Մեր մեղքը նույնպես հավիտենական հետևանքների է հանգեցնում։

«Որովհետև մեղքի հատուցումը մահն է»։ Հռոմեացիներին 6։23 ա

Ադամի և Եվայի՝ Աստծուն չհնազանդվելու որոշման պատճառով մահը դարձավ անխուսափելի նրանց համար և բոլոր նրանց ժառանգների համար (մարդկային ցեղի)՝ թե՛ ֆիզիկապես, և թե հոգեպես։ Նրանց սխալից հետո Աստված առերեսվեց հետևյալ որոշման հետ․ թույլ տալ, որ մեղքը շարունակի տարածվել մարդկանց կյանքում՝ հանգեցնելով մարդկային ցեղի ոչնչացմանը, կամ տրամադրել մի միջոց՝ փրկելու մարդկությանը մեղքի ճիրաններից։ Բարեբախտաբար, որպես Իր սիրո և շնորհի վերջնական արտահայտում, Աստված տրամադրեց փրկության միջոց Իր Որդու միջոցով։

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Հովհաննես 3։16

«․․․Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Հռոմեացիներին 6։23 բ

Հիսուս Քրիստոսից հեռու մարդկությանը վիճակված է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր մահ․ չկա ոչ մի բացառություն։ Բայց մեզանից նրանք, ովքեր Քրիստոսի մեջ են, թեպետ ֆիզիկական մահ կունենան, սակայն հոգևոր մահ՝ (դժոխք) ոչ։ Ավելին, հավիտենական կյանքը Երկնքում սպասում է մեզ երկրային կյանքն ապրելուց հետո։ Հիսուս Քրիստոսի կատարյալ զոհաբերության և մեռելներից Իր հարության միջոցով մենք փրկվում ենք մեղքի հոգևոր պատժից։

Այս Ծրագրի Մասին

Քո կյանքի ամենակարևոր որոշումը

Կյանքում մեր որոշումների մեծ մասը որևէ նշանակություն է ունենում։ Այնուամենայնիվ, միայն մեկն է, որ ամենանշանակալիցն է։ Եթե փնտրում ես պարզ ուղեցույց՝ ավելի խորը հասկանալու այս արտսովոր որոշումը, որն է Աստծո, փրկության ձրի պարգևը, ապա սկսի՛ր այստեղից։ Վերցված է Դէյվիդ Սվանդտի «Այս աշխարհից դուրս․ աճի և նպատակամղվածության ուղեցույց քրիստոնյայի համար» գրքից։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Twenty20 Faith, Inc. -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.twenty20faith.org/devotion1?lang=hy