Ծրագրի մասին

Ինչպե՞ս ապրել Աստծու իշխանության ներքո և ստանալ խոստացված ժառանգությունըՕրինակ

Ինչպե՞ս ապրել Աստծու իշխանության ներքո և ստանալ խոստացված ժառանգությունը

ՕՐ 6 7-ից


Աստծո սերը կատարյալ է

«Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» (‭‭Եսայի‬ ‭54.10)‬:

Սիրելի՛ բարեկամ, Աստծո սերը քո նկատմամբ կատարյալ է։ Սա նշանակում է, որ այդ սիրուն անհնարին է որևէ բան ավելացնել, որպեսզի այն ավելի լավը, ավելի խորը կամ ավելի քաղցր դառնա։ Այն կատարելապես համապատասխանում է քո բոլոր կարիքներին։

  • Աստծո սերը նման է ճաքճքած, ցամաքած ու ծարավ հողի վրա թափվող հորդառատ անձրևի։
  • Աստծո սերը նման է շոգ ամռանը փչող մեղմ, թարմացնող զեփյուռի։
  • Այն նախանձավորությունը, որ Նա տածում է քո հանդեպ, նման է ամենադաժան ցրտաշունչ ձմռան ցրտին ջերմացնող վառարանի մեջ բոցավառվող թեժ կրակի։

Աստված սիրո՛ւմ է քեզ։

Լարի՛ր հոգևոր լսողությունդ… Պտտի՛ր հայացքդ շուրջբոլորը ու տե՛ս, որ Աստված ամենուր է՝ քո շուրջը և քո ներսում։ Ամեն առավոտ Նա քեզ Իր սիրո ուղերձն է ուղարկում բնության զարթոնքի մեջ։ «Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝ ծագող արեգակը կայցելի մեզ բարձունքից՝ խավարում և մահվան ստվերում նստողներին լույս տալու և մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու» (‭‭Ղուկաս‬ ‭1.78-79‬):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ քեզ այսօր նորովի ընդունել Նրա սերը՝ հավատալ այն աստվածաշնչյան ճշմարտությանը, որ Աստված սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և փափագում է վերցնել քեզ Իր ձեռքերի մեջ ու վերականգնել այն պատկերն ու նմանությունը, որը Նա տեսել էր քեզ արարելիս։ Նա քեզ կդարձնի Իր Որդու նման, եթե միայն հանձնվես Իր ձեռքերի մեջ և թույլ տաս, որ Տերը տնօրինի քո կյանքը։ Եվ այս ամենի շարժառիթը միայն Տեր Աստծո անսահման սերն է քո հանդեպ․․․

Հավատա՛, որ Նրա սերը չունի սահման։ Կառչի՛ր այս ճշմարտությունից, որպեսզի Նրա երկնային սերը կարողանա կոտրել քո կյանքի կապանքները, կարողանա սրբել տառապանքիդ արցունքները և բժշկել քո կոտրված սիրտը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Սուրբ Գրություն

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս ապրել Աստծու իշխանության ներքո և ստանալ խոստացված ժառանգությունը

Տեր Հիսուսը նստած է Իր փառքի գահին, և չկա մեկը, ով կարող է մրցակցել Նրա հետ Իր ունեցած այս փառքի և տարած հաղթանակի մեջ։ Նա տիրում է Իր ողջ վեհափառությամբ և պատվով։ Նա հաղթել է պայքարը՝ կործանելով մահվան զորությունը։ Եվ ե...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում