ՄԱՏԹԵՈՍ 24
24
Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին
(Մրկ. 13.1-2, Ղուկ. 21.5-6)
1Մինչ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան՝ նրան ցույց տալու տաճարի շինությունները։ 2Հիսուսը դիմեց նրանց և ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ քարը քարի վրա չպիտի մնա, որ չքանդված չլինի»։ 3Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան և ասացին. «Ասա՛ մեզ, դա ե՞րբ է լինելու, և կամ ի՞նչն է լինելու քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանը»։
Տառապանքներ և հալածանքներ
(Մրկ. 13.3-13, Ղուկ. 21.7-19)
4Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը ձեզ խաբի, 5որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն. “Ես եմ Քրիստոսը”, և շատերին կմոլորեցնեն։ 6Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։ 7Ազգը ազգի դեմ է ելնելու, թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով, համաճարակ, երկրաշարժներ տարբեր տեղերում։ 8Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։ 9Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ. իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի եք լինելու։ 10Եվ այդժամ շատերը գայթակղվելու են, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ 11Բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու են։ 12Անօրինության բազմանալու հետևանքով շատերի սերն է ցամաքելու։ 13Բայց ով մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի։ 14Արքայության Ավետարանն է քարոզվելու ամբողջ աշխարհով մեկ՝ իբրև վկայություն բոլոր հեթանոսների, ապա գալու է աշխարհի վախճանը»։
Մեծ սրբապղծությունը
(Մրկ. 13.14-23, Ղուկ. 21.20-24)
15«Արդ, երբ տեսնեք “ավերածության պղծությունը”#Զևսի արձանը։, որ տեղադրված կլինի սուրբ վայրում, որի մասին ասված է Դանիել մարգարեի#Դան. 9.27, 11.31, 12.11, ուր խոսվում է Անտիոքոս Եպիփանի կողմից Ք.ա. 167թ. Տաճարը պղծելու մասին։ Ա Մակ. 1.54-ում ակնարկվում է այն կուռքը, որ կտեղադրի Հակաքրիստոսը Երուսաղեմի տաճարում՝ Քրիստոսի Գալուստից առաջ։ միջոցով (ով կարդում է, թող հասկանա), 16այն ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն, 17ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից բան վերցնելու համար, 18ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու համար։ 19Բայց վա՜յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին։ 20Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը, 21որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի պատահել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և ոչ էլ կպատահի։ 22Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի։ Բայց ընտրյալների համար այդ օրերը պակասեցվելու են։ 23Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ “Ահա այստեղ է Քրիստոսը”, կամ՝ “Ահա այնտեղ է”, չհավատաք, 24որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։ 25Ահա նախապես ասացի ձեզ։ 26Ուրեմն եթե ձեզ ասեն՝ “Ահա անապատում է”, չելնեք, կամ թե՝ “Ահա՛ մառանում է”, չհավատաք. 27որովհետև ինչպես կայծակն է ելնում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ լինելու է Մարդու Որդու գալուստը։ 28Որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում»։
Մարդու Որդու գալուստը
(Մրկ. 13.24-27, Ղուկ. 21.25-28)
29«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։ 30Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։ 31Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։
Թզենու դասը
(Մրկ. 13.28-31, Ղուկ. 21.29-33)
32«Թզենո՛ւց դաս առեք, որովհետև երբ նրա ճյուղերը փափկում են և տերև են արձակում, իմանում ենք, որ ամառը մոտ է։ 33Նույնպես և դուք, երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ Մարդու Որդին դռների մոտ է։ 34Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։ 35Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։
Օրը և ժամը ոչ ոք չգիտի
(Մրկ. 13.32-37, Ղուկ. 21.34-36)
36«Բայց այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ 37Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես, 38որովհետև ինչպես ջրհեղեղին նախորդած օրերին էր, երբ ուտում-խմում էին, կին էին առնում և մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, 39և նրանք ոչինչ չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բնաջնջեց բոլորին,- այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը։ 40Այդ ժամանակ, եթե արտում երկու հոգի լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ 41Եվ եթե երկու կին մի երկանքով աղալիս լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ 42Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր ժամին կգա ձեր Տերը։ 43Ա՛յս իմացեք. եթե տանտերն իմանար, թե ո՛ր պահին էր գողը գալու, կհսկեր և չէր թողնի, որ իր տուն սողոսկեր։ 44Ուստի դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասի»։
Հավատարիմ և չար ծառաները
(Ղուկ. 12.41-48)
45«Իսկ ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգած կլինի՝ նրանց ժամանակին կերակուր տալու։ 46Երանի՜ այն ծառային, որին, երբ տերը գա, այդպես արած կգտնի։ 47Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր ամբողջ ունեցվածքի վրա վերակացու կկարգի։ 48Իսկ եթե ծառան չար լինի և իր մտքում ասի՝ “Իմ տերն ուշանում է”, 49և սկսի իր ծառայակիցներին ծեծել, հարբեցողների հետ ուտել-խմել, 50այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասի, և այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի, 51և նրան մեջտեղից կկտրի և նրա բաժինը կեղծավորների հետ կդնի. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 24: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: