ՄԱՏԹԵՈՍ 25
25
Տասը կույսերի առակը
1«Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, ելան փեսային ու հարսին դիմավորելու։ 2Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ 3Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ 4Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ 5Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։ 6Կեսգիշերին մի ձայն լսվեց. “Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ”։ 7Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ 8Հիմարներն իմաստուններին ասացին. “Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են”։ 9Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. “Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և գնե՛ք ձեզ համար”։ 10Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։ 11Ավելի ուշ եկան նաև մյուս կույսերը և ասացին. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա մեզ համար”։ 12Նա պատասխան տվեց և ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ”։ 13Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը»։
Երեք ծառաների առակը
(Ղուկ. 19.11-27)
14«Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց։ 15Մեկին հինգ քանքար տվեց, մեկին՝ երկու, մեկին էլ՝ մեկ քանքար, յուրաքանչյուրին ըստ իր կարողության, և ճանապարհ ընկավ։ 16Նա, որ հինգ քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և հինգ քանքար ևս շահեց։ 17Նույնպես և նա, որ երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։ 18Իսկ նա, որ մեկն էր ստացել, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթ դրամը թաքցրեց։ 19Բավական ժամանակ անց վերադարձավ ծառաների տերը և նրանցից հաշիվ պահանջեց։ 20Մոտեցավ նա, որ հինգ քանքար էր ստացել, հինգ քանքար ևս ներկայացրեց և ասաց. “Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. արդ, ահա հինգ քանքար ևս շահեցի”։ 21Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”։ 22Մոտեցավ և նա, որ երկու քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, ինձ երկու քանքար տվիր, ահա երկու քանքար ևս, որ դրանց վրա շահեցի”։ 23Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”։ 24Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, գիտեի, որ խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ 25Վախեցա, գնացի և քո այս քանքարը հողի մեջ թաքցրի։ Արդ, ահա քոնը՝ քեզ”։ 26Տերը դիմեց նրան և ասաց. “Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ 27Ուստի դու պետք է իմ արծաթ դրամը գոնե դրամափոխների մոտ դնեիր, որ վերադառնալիս տոկոսով պահանջեի այն, ինչ իմն էր։ 28Արդ, սրանից վերցրե՛ք այդ քանքարը և տվե՛ք նրան, ով տասը քանքար ունի. 29որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կշատացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ 30Իսկ այս անպիտան ծառային հանե՛ք արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց”»։
Վերջին դատաստանը
31«Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ 32Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։ 33Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ իր ձախ կողմում։ 34Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, 35որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, 36մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք”։ 37Այդ ժամանակ արդարները կդիմեն նրան և կասեն. “Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք, 38քեզ ե՞րբ օտարական տեսանք և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրինք, 39քեզ ե՞րբ հիվանդ կամ բանտում տեսանք և այցելեցինք”։ 40Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
41Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար, 42որովհետև քաղցեցի, և ինձ չկերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր չտվեցիք, 43օտարական էի, և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում, և ինձ չայցելեցիք”։ 44Այդ ժամանակ նրանք կպատասխանեն և կասեն. “Տե՛ր, քեզ ե՞րբ տեսանք քաղցած կամ ծարավ, կամ օտարական, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում և չծառայեցինք քեզ”։ 45Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք”։
46Նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 25: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: