ՀԵՍՈՒ 13

13
Դեռ չգրավված երկրներ
1Հեսուն ծերացել էր և տարիքն առել։ Տերն ասաց Հեսուին. «Դու ծերացել ես և օրերդ ապրել ես, բայց շատ երկրներ են մնացել ժառանգելու։ 2Մնացած երկրները սրանք են՝ փղշտացիների բոլոր սահմանները, Գեսուրը և Քանանը. 3Եգիպտոսի դիմացի անշեն վայրից մինչև Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագավորությունները՝ գազացիներինը, ազովտացիներինը, ասկաղովնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը, ինչպես նաև խևացիներինը 4Թեմանից։ Ինչպես նաև քանանացիների երկիրը՝ Գազան, Սիդովնից մինչև Ափեկ, մինչև ամորհացիների սահմանները, 5և փղշտացիներից՝ ամբողջ Գաբա երկիրը և ամբողջ Լիբանանը՝ արևելքից, Ահերմոն լեռան ստորոտում գտնվող Գաղգաղայից մինչև Եմաթի մուտքը։ 6Բոլոր լեռնաբնակներին, Լիբանանից մինչև Մասերեփթովթմայիմ և բոլոր սիդովնացիներին ես կկոտորեմ Իսրայելի որդիների առաջ։ Բայց դու դրանք որպես ժառանգություն բաժանի՛ր Իսրայելին, ինչպես որ քեզ պատվիրեցի»։
Հորդանան գետի արևելյան կողմի բաժանումը
7Հիմա այս երկիրը որպես ժառանգություն բաժանի՛ր ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին. Հորդանան գետից մինչև Մեծ ծովը դեպի արևմուտք կտաս նրան, և Մեծ ծովը սահման կդառնա։ 8Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց. 9Արոյերից, որ գտնվում է Առնովնի հեղեղատի եզերքին, և ձորի մեջ գտնվող քաղաքը, ամբողջ Միսովրը, Մեդաբայից մինչև Դեբոն։ 10Եսեբոնում թագավորող ամորհացիների արքա Սեհովնի բոլոր քաղաքները, մինչև ամովնացիների սահմանները, 11Գաղաադը և Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանը, մինչև Սեղքա, 12Օվգի ողջ թագավորությունը Բասանում, որ թագավորում էր Աստարովթում և Եդրայինում։ Հսկաների մնացորդներից միայն սա էր մնացել, և Մովսեսը հարվածեց ու սպանեց նրան։
13Բայց իսրայելացիները չբնաջնջեցին գեսուրացիներին, մաքաթացիներին և քանանացիներին, և գեսուրացիների ու մաքաթացիների թագավորը բնակվում է Իսրայելում մինչև այսօր։ 14Բայց Ղևիի ցեղին բաժին և ժառանգություն չտրվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես նրանց ասել էր Տերը։
Սրանք են այն բաժինները, որ Մովսեսը բաժանեց Իսրայելի որդիներին Մովաբի Ռաբովթում՝ Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։
Ռուբենին հատկացված երկիրը
15Մովսեսը Ռուբենի ցեղին ժառանգություն տվեց ըստ նրանց տոհմերի, 16և նրանց տվեց այն տարածքը, որ սկսվում է Արոյեր քաղաքից, Առնովն գետի ափերից, Առնովն գետի ձորում գտնվող քաղաքից ամբողջ Միսովրը [𝕸 սարահարթ] մինչև Եսեբոն, Մադեբան և նրա շրջակա քաղաքները՝ 17Դեբոնը, Բամովթ-բահաղը, Բաաղմովթի տունը, 18Հասան, Կեդմովթը, Մեփայաթը, 19Կարիաթեմը, Սեբաման, Սարթը և Սիովրը լեռան հարթավայրին, 20Բեթփագովրը, Ասեդովթ-փասգան, Բեթսիմովթը և Միսովրի մյուս քաղաքները, 21ամբողջ թագավորությունն ամորհացիների Սեհովն թագավորի, որ թագավորում էր Եսեբոնում։ Մովսեսը ջարդեց նրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին, Ռովբեին, որոնք Սեհովնի վասալներն էին, և այդ երկրի բնակիչներին։ 22Իսրայելի որդիները սրով սպանեցին նաև Բեովրի որդի Բաղաամ գուշակին։
23Ռուբենի սահմանը եղավ Հորդանան գետը։ Այս է Ռուբենի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, սրանք են նրանց քաղաքներն ու ավանները։
Գադին հատկացված երկիրը
24Մովսեսը բաժին տվեց նաև Գադի որդիներին ըստ իրենց տոհմերի։ 25Նրանց սահմանները եղան Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, այսինքն՝ ամովնացիների երկրի կեսը, մինչև Արոյեր#Տարբեր Առնովնի Արոյերից։, որը Ռաբայի դիմացն է, 26Եսեբոնից մինչև Մասփայի Հռամոթը, Բոտանիմը, Մաանայիմը, մինչև Դաբիրի սահմանները, 27և Եմակում [𝕸 հովտում] Բեթարամը, Բեթնամրան, Սոկքովթն ու Սափովնը՝ Եսեբոնի արքա Սեհովնի թագավորության մնացած մասը։ Սահմանը Հորդանան գետն է, մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի արևելյան կողմը։
28Այս է Գադի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, նրանց քաղաքները և ագարակները։
Մանասեի կես ցեղին հատկացված երկիրը
29Մովսեսը բաժին տվեց նաև Մանասեի կես ցեղին, որը եղավ Մանասեի որդիների կես ցեղի կալվածքը ըստ իրենց տոհմերի։ 30Նրանց սահմանները եղան Մաանայիմից սկսած ամբողջ Բասանը՝ Բասանի արքա Օվգի ամբողջ թագավորությունը, Հայիրի բոլոր ավանները, որոնք Բասանում են. վաթսուն քաղաք։ 31Գաղաադի կեսը Աստարովթով, Եդրայինը, Բասանում Օվգի թագավորության քաղաքները տրվեցին Մանասեի որդի Մաքիրի որդիներին՝ Մանասեի կես ցեղի որդիներին, ըստ իրենց տոհմերի։
32Սրանք են այն տեղերը, որ Մովսեսը ժառանգություն տվեց Հորդանան գետի այն կողմում, Մովաբի հովտում, Երիքովի դիմաց՝ արևելքում։
33Ղևիի ցեղին Մովսեսը ժառանգություն չտվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն ինքն է նրանց ժառանգությունը, ինչպես ասել էր նրանց։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 13: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք