ՀԵՍՈՒ 12

12
Մովսեսից պարտություն կրած թագավորները
1Սրանք են այն թագավորները, որոնց կոտորեցին Մովսեսն ու Իսրայելի որդիները և որոնց երկիրը ժառանգեցին Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևելք, Առնովնի ձորից մինչև Ահերմոն լեռը և ամբողջ Արաբան՝ արևելյան կողմից. 2ամորհացիների թագավոր Սեհովնը, որը բնակվում էր Եսեբոնում և տիրում էր Արոյերից մինչև Առնովնի ձորը՝ ձորաբերանը, Գաղաադի կեսը, մինչև Հաբովկի հեղեղատը, որ ամովնացիների սահմանն է, 3և Արաբան մինչև Քեներեթի ծովը՝ արևելքից և մինչև Աղի ծովը՝ արևելքից, Ասեմովթի ճանապարհը՝ Թեմանից, որ Ասեդովթ Փասգայի ստորոտում է։ 4Բասանի Օվգ թագավորը, որը հսկաների ցեղից էր մնացել և որը բնակվում էր Աստարովթում և Եդրայինում, տիրում էր 5Ահերմոն լեռանը, Սեղքային և ամբողջ Բասանին մինչև Գեսուրի սահմանները, Մաքաթիին և Գաղաադի կեսին, մինչև Եսեբոնի Սեհովն թագավորի սահմանները։ 6Տիրոջ ծառա Մովսեսը և Իսրայելի որդիները ջարդեցին նրանց, և Տիրոջ ծառա Մովսեսը որպես ժառանգություն այն տվեց Ռուբենի և Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին։
Հեսուից պարտություն կրած թագավորները
7Սրանք են ամորհացիների թագավորները, որոնց կոտորեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևմուտք՝ Բաղգադի ծովեզրին, Լիբանանի դաշտում մինչև Աղովկ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր։ Հեսուն Իսրայելի ցեղերին իրենց բաժինների համեմատ որպես ժառանգություն տվեց դրանք՝ 8լեռան վրա, դաշտում, Արաբայում, Ասեդովթում, անապատում, Նագեբում բնակվող քետացիների, ամորհացիների, քանանացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների, հեբուսացիների երկրները. 9Երիքովի թագավորը, Բեթելի մոտ գտնվող Գայիի թագավորը, 10Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, 11Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը, 12Եգղոնի թագավորը, Գազերի թագավորը, 13Դաբիրի թագավորը, Գադերի թագավորը, 14Հերմեի թագավորը, Ադերի թագավորը, 15Լեբնայի թագավորը, Ոդողոմի թագավորը, 16Մակեդայի թագավորը, 17Թափուայի թագավորը, Ոփերի թագավորը, 18Ափեկի թագավորը, 19Ասովրի թագավորը, 20Սամրոնի թագավորը, Մարովնի թագավորը, Աքսափի թագավորը, 21Թանաքի թագավորը, Մակեդդովի թագավորը, 22Կեդեսի թագավորը, Քերմելի Հեկնոմի թագավորը, 23Նափեդովրի Դովրի թագավորը, Գեղգեղի Գեղիմի թագավորը և 24Թերսայի թագավորը։ Այս բոլոր թագավորների թիվը քսանինն է։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 12: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք