ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 5
5
1Ամեն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրվելով, պաշտոն ունի մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերության մեջ լինելու, որպեսզի ընծաներ և զոհեր մատուցի մեղքերի քավության համար։ 2Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել անգետներին և մոլորվածներին, քանի որ ինքն էլ տկարությամբ պատված մարդ է։ 3Դրա համար նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի քավության համար։ 4Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այս պատիվը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչված, ինչպես Ահարոնը։ 5Նույնպես և Քրիստոսը ոչ թե ինքն իրեն փառավորեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։
6Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է.
«Դու հավիտյան քահանա ես,
ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սաղ. 109(110).4)։
7Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։ 8Թեպետև Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդություն սովորեց 9և կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ 10և Աստծուց անվանվեց Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։
Զգուշացում հավատը լքելու վտանգից
11Այս մասին մենք շատ խոսք ունենք ասելու, բայց դրանք դժվար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մեջ։ 12Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պետք է լինեիք, բայց ահա հարկավոր է, որ սովորեք, թե ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը։ Դուք կաթի կարիք ունեք և ոչ թե պինդ կերակրի. 13քանի որ ով կաթնակեր է, անգիտակ է արդարության խոսքին, քանզի երեխա է։ 14Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լավը և վատը զանազանելու մեջ։
Արդեն Ընտրված.
ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 5: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: