ՂԵՒՏԱԿԱՆ Գլուխ ԺԸ
Գլուխ ԺԸ
1 Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ. 2Խօսեաց ընդ որդիսն Իսրայելի եւ ասասցես ցնոսա. Ես եմ Տէր Աստուած ձեր։ 3Ըստ ամենայն գնացից երկրին Եգիպտացւոց յորում պանդխտեցարուք՝ մի՛ առնիցէք, եւ ըստ գնացից երկրին Քանանացւոց յոր ես տարայց զձեզ՝ մի՛ առնիցէք, եւ ըստ օրինաց նոցա մի՛ գնայցէք։ 4Զիրաւունս իմ արասջիք, եւ զհրամանս իմ պահեսջիք, գնալ ի նոսա. ես եմ Տէր Աստուած ձեր։ 5Եւ պահեսջիք զամենայն հրամանս իմ եւ զամենայն զիրաւունս իմ, եւ արասջիք զնոսա, զոր արարեալ մարդոյ՝ կեցցէ նոքօք. ես եմ Տէր #18։5 ՅԵբր. պակասէԱստուած ձեր՝՝։
6Մարդ ոք մարդ առ ամենայն ընտանութիւն մարմնոյ իւրոյ մի՛ մերձեսցի՝ յայտնել զառականս նորա. #18։6 ՅԵբր. պակասէզի ես եմ Տէր։ 7Զառականս հօր քո եւ զառականս մօր քո մի՛ յայտնեսցես. զի մայր քո է, եւ մի՛ յայտնեսցես զառականս նորա։ 8Զառականս կնոջ հօր քո մի՛ յայտնեսցես. զի առականք հօր քում են։ 9Զառականս քեռ քո, թէ՛ առ ի հօրէ իցէ կամ առ ի մօրէ, ի տան ծնեալ կամ արտաքոյ, մի՛ յայտնեսցես զառականս նորա։ 10Զառականս դստեր ուստեր քո կամ զդստեր դստեր քո, մի՛ յայտնեսցես զառականս նոցա. զի առականք քո են։ 11Զառականս դստեր կնոջ հօր քո մի՛ յայտնեսցես, զի համհօրեայ քոյր քո է. մի՛ յայտնեսցես զառականս նորա։ 12Զառականս հօրաքեռ քո մի՛ յայտնեսցես. զի ընտանի հօր քո է։ 13Զառականս մօրաքեռ քո մի՛ յայտնեսցես, զի ընտանի մօր քո է։ 14Զառականս հօրեղբօր քո մի՛ յայտնեսցես, եւ առ կին նորա մի՛ մտանիցես, զի #18։14 Եբր. կին հօրեղբօրազգական քո է։ 15Զառականս նուոյ քո մի՛ յայտնեսցես, զի կին որդւոյ քո է. մի՛ յայտնեսցես զառականս նորա։ #18։15 ՅԵբր. պակասէԵւ զդուստր ուստեր նորա, կամ զդուստր դստեր նորա մի՛ առնուցուս՝ յայտնել զառականս նոցա, զի ընտանի են քո. ամպարշտութիւն է։՝՝ 16Զառականս կնոջ եղբօր քո մի՛ յայտնեսցես, զի առականք եղբօր քում են։ 17Զառականս կնոջ եւ զդստեր իւրոյ մի՛ յայտնեսցես. զդուստր ուստեր նորա եւ զդուստր դստեր նորա մի՛ առնուցուս՝ յայտնել զառականս նոցա, զի ընտանի քո են. ամպարշտութիւն է։ 18Կին առ քերբ իւրով մի՛ առնուցուս նախանձընդդէմ՝ յայտնել զառականս նորա առ նովաւ կենդանւոյն։
19Եւ առ կին ի դաշտանի պղծութեան իւրոյ մի՛ մտանիցես՝ յայտնել զառականս նորա։
20Եւ ի կին ընկերի քո մի՛ տայցես զարութիւն սերման քո, առ ի պղծելոյ ընդ նմա։ 21Եւ ի սերմանէ քումմէ մի՛ տացես #18։21 Եբր. անցուցանել ընդ հուր վասն Մողոքայծառայել իշխանի՝՝, եւ մի՛ պղծեսցես զանուն #18։21 Եբր. Աստուծոյ քո.իմ սուրբ. զի՝՝ ես եմ Տէր։ 22Եւ ընդ արուի մի՛ մտանիցես զմուտ կանացի. զի պղծութիւն է այն։ 23Եւ յամենայն անասուն ոչ տացես զարութիւն սերման քո առ ի պղծելոյ ընդ նմա. եւ կին մի՛ կացցէ առաջի ամենայն անասնոյ մտաբերել ի նա. զի գարշելի է այն։
24Եւ մի՛ պղծիցիք այնու ամենայնիւ, զի այնու ամենայնիւ պղծեցան ազգքն, զոր ես մերժեցից յերեսաց ձերոց։ 25Եւ եղեւ գարշելի երկիրն, եւ հանդէս արարի անիրաւութեանց նորա ի նմանէ. եւ տաղտկացաւ երկիրն ի բնակչաց իւրոց։ 26Եւ պահեցէք զօրէնս իմ եւ զամենայն հրամանս իմ, եւ մի՛ առնիցէք յամենայն պղծութեանցն այնոցիկ, բնակն եւ եկն եւ պանդուխտն որ ի ձեզ իցէ. 27զի զայն ամենայն պղծութիւնս արարին մարդիկ երկրին, որ էին անդ յառաջ քան զձեզ, եւ պղծեցաւ երկիրն։ 28Զի մի՛ տաղտկանայցէ եւ ձեւք երկիրն ի պղծել ձեր զնա, որպէս տաղտկացաւ ազգօքն որ էին յառաջ քան զձեզ։ 29Զի ամենայն մարդ որ արասցէ յամենայն պղծութեանցն այնոցիկ, սատակեսցին անձինքն որ առնիցեն զայն ի միջոյ ժողովրդեան իւրեանց։ 30Եւ պահեսջիք զպահպանութիւնս իմ, զի մի՛ առնիցէք յամենայն պղծութեան օրինացն որ գործեցան յառաջ քան զձեզ. եւ մի՛ պղծիցիք նոքօք, զի ես եմ Տէր Աստուած ձեր։
Currently Selected:
ՂԵՒՏԱԿԱՆ Գլուխ ԺԸ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018