ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ ԻԱ
Գլուխ ԻԱ
1 Յետ այսորիկ դարձեալ յայտնեաց զանձն իւր Յիսուս աշակերտացն իւրոց առ ծովեզերբն Տիբերեայ, եւ յայտնեաց այսպէս. 2Էին ի միասին Սիմովն Պետրոս, եւ Թովմաս անուանեալն Երկուորեակ, եւ Նաթանայէլ որ ի Կանայ Գալիլեացւոց, եւ որդիքն Զեբեդեայ, եւ այլք յաշակերտաց անտի երկու։ 3Ասէ ցնոսա Սիմովն Պետրոս. Երթամ ձուկն որսալ։ Ասեն ցնա. Գամք եւ մեք ընդ քեզ։ Գնացին եւ մտին ի նաւ, եւ յայնմ գիշերի կալան եւ ոչինչ։ 4Իբրեւ այգ եղեւ, կայր Յիսուս յեզր ծովուն, բայց ոչ ծանեան աշակերտքն թէ Յիսուս իցէ։ 5Ասէ ցնոսա Յիսուս. Մանկունք, միթէ ունի՞ք ինչ ուտելոյ։ Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Ոչ։ 6Ասէ ցնոսա. Արկէք յաջակողմն նաւին զուռկանդ եւ գտանիցէք։ Արկին, եւ ոչ կարէին ձգել ի բազմութենէ անտի ձկանցն։ 7Ասէ աշակերտն այն զոր սիրէրն Յիսուս՝ ցՊետրոս. Տէր է այն։ Սիմովն Պետրոս իբրեւ լուաւ թէ Տէր է, արկաւ զիւրեւ զսփածանելին, քանզի մերկ էր, եւ ընկէց զինքն ի ծովն։ 8Եւ այլ աշակերտքն նաւաւն իսկ գային, քանզի չէին հեռի ի ցամաքէն, այլ իբրեւ երկերիւր կանգնաւ, քարշէին զգործին հանդերձ ձկամբքն։ 9Իբրեւ ելին ի ցամաք, տեսանեն կրակետղ կայծականց եւ ձուկն մի ի վերայ եւ հաց։ 10Ասէ ցնոսա Յիսուս. Բերէք ի ձկանց այտի զոր դուքդ կալարուք այժմիկ։ 11Եմուտ Սիմովն Պետրոս, եւ ձգէր զգործին ի ցամաք լի մեծամեծ ձկամբք հարեւր յիսուն եւ երիւք, եւ այնչափ ինչ կայր եւ ոչ պատառեցաւ գործին։ 12Ասէ ցնոսա Յիսուս. Եկայք ճաշեցէք։ Եւ ոչ ոք յաշակերտացն իշխէր հարցանել թէ՝ Դու ո՞վ ես, զի գիտէին թէ Տէրն է։ 13Գայ Յիսուս եւ առնու զհացն եւ տայ նոցա, նոյնպէս եւ զձուկնն։ 14Զայս երիցս անգամ երեւեցաւ Յիսուս աշակերտացն՝ յարուցեալ ի մեռելոց։
15Եւ իբրեւ ճաշեցին, ասէ ցՍիմովն Պետրոս Յիսուս. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս առաւել քան զդոսա։ Ասէ ցնա. Այո, Տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա. Արածեա զգառինս իմ։ 16Դարձեալ ասէ ցնա. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Ասէ ցնա. Այո, Տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա. Արածեա զոչխարս իմ։ 17Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ #21։17 Յոյնն. դու ճանաչես եթէդու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։ 18Ամէն ամէն ասեմ քեզ, զի մինչ մանուկն էիր, անձամբ անձին գօտի ածէիր եւ երթայիր յո եւ կամէիր. եւ յորժամ ծերասցիս, ձեռս ի վեր կալցես, եւ այլք ածցեն քեզ գօտի, եւ տարցին ուր ոչն կամիցիս։ 19Զայս ասաց նշանակեալ թէ որով մահու փառաւոր առնիցէ զԱստուած. եւ զայս իբրեւ ասաց, ասէ ցնա. Եկ զկնի իմ։ 20Դարձաւ Պետրոս եւ տեսանէ զաշակերտն զոր սիրէր Յիսուս, զի երթայր զկնի, (որ եւ անկաւ զլանջօքն նորա եւ ասէ. Տէր, ո՞վ է որ մատնելոցն է զքեզ։) 21Զնա տեսեալ Պետրոսի, ասէ ցՅիսուս. Տէր, իսկ սա զի՞։ 22Ասէ ցնա Յիսուս. Եթէ կամիմ, զի կացցէ դա մինչեւ ես գամ. քեզ զի՞ փոյթ է, դու եկ զկնի իմ։ 23Եւ ել բանս այս յեղբարս, եւ համարեցան թէ աշակերտն այն ոչ մեռանիցի. եւ ոչ ասաց նմա Յիսուս եթէ՝ Ոչ մեռանիցի, այլ՝ #21։23 Յոյնն. ԵթէԹէ կամիմ ես թէ կացցէ դա մինչեւ ես գամ#21։23 Բազումք յաւելուն. քեզ զի՞ փոյթ է։
24Այս աշակերտ է որ վկայէ վասն այսոցիկ, որ եւ գրեացն իսկ զայսոսիկ. եւ գիտեմք եթէ ճշմարիտ է վկայութիւն նորա։ 25Բայց է եւ այլ ինչ բազում զոր արար Յիսուս, զոր եթէ գրեալ էր մի ըստ միոջէ, կարծեմ թէ եւ ոչ աշխարհս բաւական էր տանել զգիրսն որ թէ գրեալ էին։
Currently Selected:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ ԻԱ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018