YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴՔ Գլուխ ԽԴ

Գլուխ ԽԴ
1 Եւ հրաման ետ Յովսէփ հազարապետին իւրում եւ ասէ. Լցէք զամանս արանցն կերակրով որչափ եւ կարիցեն բառնալ, եւ դիք զարծաթն իւրաքանչիւր ի բերան ամանոյ իւրոյ։ 2Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի կրտսերոյն, եւ զգինս ցորենոյ նորա։ Եւ եղեւ ըստ բանին Յովսեփայ որպէս եւ ասաց։
3Եւ իբրեւ առաւօտ եղեւ, արձակեցան արքն, ինքեանք եւ էշք իւրեանց։ 4Եւ իբրեւ ելին ըստ քաղաքն, եւ չէին մեկնեալ ի բաց, ասէ Յովսէփ ցհազարապետն իւր. Արի՛, պնդեաց զհետ արանցն, եւ հասցես նոցա, եւ ասասցես ցնոսա. Զի՞ է զի հատուցէք չար փոխանակ բարեաց։ 5#44։5 ՅԵբր. պակասէԸնդէ՞ր գողացայք զսկիհն արծաթի։՝՝ Ո՞չ այն էր որով ըմպէր տէրն իմ, եւ նովաւ ինքն հմայելով հմայէր. եւ արդ չար գործեցէք զոր արարէքդ։ 6Եւ իբրեւ եգիտ զնոսա, ասէ ըստ բանիցս այսոցիկ։ 7Եւ նոքա ասեն ցնա. Ընդէ՞ր խօսիցի տէր այդպիսի բանս. քաւ լիցի ծառայից քոց առնել ըստ բանիդ այդմիկ։ 8Զի եթէ զարծաթն զոր գտաք յամանս մեր՝ դարձուցաք առ ձեզ յերկրէն Քանանացւոց, զիա՞րդ գողանայաք ի տանէ տեառն քո արծաթ կամ ոսկի։ 9Եւ արդ առ որում գտցի ի ծառայից քոց սկիհն՝ մեռցի, եւ մեք եղիցուք տեառն մերում ծառայք։ 10Եւ նա ասէ. Այդպէս եղիցի որպէս ասացէքդ. առ որում գտցի սկիհն՝ եղիցի իմ ծառայ, եւ դուք անպարտք լինիցիք։ 11Եւ փութացան իջուցին զբեռն իւրաքանչիւր ի գետին, եւ բացին իւրաքանչիւր զաման իւր։ 12Եւ յուզեաց՝ սկսեալ յերիցուէն մինչեւ եկն կատարեաց ի կրտսերն, եւ եգիտ զսկիհն յամանի Բենիամինի։
13Եւ պատառեցին զհանդերձս իւրեանց, եւ եդին իւրաքանչիւր զբեռն իւր ի վերայ իշոյ իւրոյ, եւ դարձան ի քաղաքն։ 14Եւ եմուտ Յուդա եւ եղբարք իւր առ Յովսէփ, մինչդեռ անդէն էր, եւ անկաւ առաջի նորա ի վերայ երկրի։ 15Ասէ ցնոսա Յովսէփ. Զի՞նչ են իրքդ զոր արարէք. ո՞չ գիտէք թէ հմայելով հմայէ այր որ իբրեւ զիս է։ 16Ասէ Յուդա. Զի՜նչ տացուք պատասխանի տեառն, կամ զի՜նչ խօսիցիմք, կամ զո՜ր իրաւունս ցուցանիցեմք. եգիտ Աստուած զյանցանս ծառայից քոց. արդ աւասիկ կամք ծառայք տեառն մերոյ, ե՛ւ մեք ե՛ւ առ որում եւ սկիհն գտաւ։ 17Եւ նա ասէ. Քա՛ւ լիցի ինձ առնել զբանդ զայդ. այրն առ որում սկիհն գտաւ՝ նա եղիցի իմ ծառայ, եւ դուք ելէք ողջութեամբ առ հայրն ձեր։
18Մատուցեալ առ նա Յուդա եւ ասէ. Աղաչեմ, տէր, խօսեսցի ծառայ քո բան մի առաջի քո. մի՛ բարկասցիս ծառայի քում, զի դու ես յետ փարաւոնի։ 19Տէր, դու հարցեր ցծառայս քո եւ ասացեր, եթէ Կայցէ՞ ձեր հայր կամ եղբայր։ 20Եւ մեք ասեմք տեառն. Կայ մեր հայր ծերացեալ, եւ մանուկ մի կրտսեր, որդի ծերութեան նորա, եւ եղբայր նորա մեռաւ, եւ նա միայն մնաց մօր իւրոյ, եւ հայրն սիրէ զնա։ 21Եւ ասացեր ցծառայս քո. Իջուցէք զնա առ իս եւ #44։21 Եբր. եդից զակն իմ ի վերայ նորախնամարկեցից նմա՝՝։ 22Եւ ասացաք ցտէր. Ոչ կարէ մանուկն թողուլ զհայր իւր. ապա թէ թողուցու զհայրն իւր՝ մեռանի։ 23Եւ դու ասացեր ցծառայս քո. Եթէ ոչ իջանիցէ եղբայրն ձեր կրտսեր ընդ ձեզ, մի՛ յաւելուցուք տեսանել զերեսս իմ։ 24Եւ եղեւ իբրեւ ելաք մեք առ ծառայ քո հայր մեր, պատմեցաք նմա զբանս տեառն մերոյ։ 25Եւ ասէ հայրն մեր. Երթայք դարձեալ գնեցէք մեզ սակաւ մի կերակուր։ 26Եւ մեք ասացաք թէ Ոչ կարեմք իջանել անդր, եթէ ոչ եղբայրդ մեր կրտսեր իջանիցէ ընդ մեզ, եւ ապա իջանիցեմք. զի ոչ կարեմք տեսանել զերեսս առնն, եթէ եղբայրդ մեր կրտսեր ընդ մեզ ոչ իցէ։ 27Եւ ասէ ցմեզ ծառայ քո հայր մեր. Դուք իսկ գիտէք զի երկուս ծնաւ ինձ կին իմ։ 28Մին ել յինէն եւ #44։28 Եբր. ասացիասացէք թէ գազանակուր եղեւ, եւ ոչ եւս տեսանեմ զնա մինչեւ ցայժմ։ 29Արդ եթէ զսա եւս առնուցուք յերեսաց իմոց, եւ պատահիցէ սմա #44։29 Եբր. վտանգհիւանդութիւն ի ճանապարհի՝՝, իջուցանէք #44։29 Եբր. զալիսզծերութիւնս իմ տրտմութեամբ հանդերձ ի դժոխս։ 30Եւ արդ եթէ երթայցեմք առ ծառայ քո հայր մեր, եւ պատանեակս չիցէ ընդ մեզ, եւ նորա ոգին կախեալ կայ զդորա ոգւոյդ։ 31Եւ լինիցի իբրեւ ոչ տեսանիցէ ընդ մեզ զմանուկդ, վախճանիցի. եւ իջուցանիցեն ծառայք քո #44։31 Եբր. զալիսզծերութիւն ծառայի քո հօր մերոյ չարչարանօք հանդերձ ի դժոխս։ 32Զի ծառայի քո առեալ է յերաշխի զմանուկդ ի հօրէ իւրմէ. ասեմ. Եթէ ոչ ածից զդա առ քեզ #44։32 ՅԵբր. պակասէեւ կացուցից առաջի քո՝՝, յանցաւոր եղէց առ հայր իմ զամենայն աւուրս։ 33Եւ արդ կացից ես ծառայ քո փոխանակ մանկանդ ստրուկ տեառն իմոյ, եւ պատանեակդ ելցէ ընդ եղբարս իւր. 34քանզի զիա՞րդ ելանիցեմ առ հայրն իմ, եթէ պատանեակդ չիցէ ընդ մեզ. զի մի՛ տեսից զչարիսն որ գտանիցեն զհայրն իմ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in